Հանգստանալ կարելի է ամենուր, «Հարսնաքարը» հանգիստը վայելելու համար է:

Սևանի բնապատկերը, ամբողջանում է մեծ ու փոքր թերակղզիների ներդաշնակ հակադրությամբ: Մի կողմից հազարամյա պատմության հոյակերտ հուշարձաններն են՝ վանք ու մատուռներ, հինավուրց խաչքարեր ու դարերի կենդանի վկայագրեր, մյուս կողմից՝ ժամանակակից կյանքի ռիթմն է, արդիական շինություններով, հանգստի, վայելքի ու ժամանցի ամենաբազմաբնույթ առաջարկներով:


Հայաստան եկող հյուրերի համար Սևանը ոչ միայն բնության հրաշքներից է, աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լիճը, այլ նաև հիանալի հանգստավայր, որ մեկ անգամ տեսնողը զարմանահրաշ մի ձգողականությամբ երբեք նրան չի մոռանում:


Քանի, քանի լեգենդներ են հյուսվել այս տարածքի մասին, բայց հավաստին այն է, որ Հարսնաքարը ձեզ դիմավուրում է նորահարսի զուսպ շքեղությամբ ու ձգող գրավչությամբ:

      Հյուրանոցային համալիրում գործում են հանգստի, զվարճանքի, ժամանցի, գործարար հանդիպումների համար նախատեսված բազմազան սրահներ, դահլիճներ:

      Այստեղ ամեն ինչ նրբանկատորեն մտածված է, թե մեծահասակների, թե փոքրերի հանգիստն ու ժամանցը արդյունավետ կազմակերպելու համար:

      Հարսնաքար հյուրանոցային համալիրը բարձրակարգ է նաև իր սպասարկմամբ, պրոֆեսիոնալ որակավորմամբ իր անձնակազմով և ընտրագույն խոհանոցով, ուր հանգստացողների նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում:

«ՀԱՐՍՆԱՔԱՐ» հյուրանոցային համալիրը Գեղամա ծովակի այցեքարտն է:

      Առանձնացված հանգիստ նախընտրողների համար կան քոթեջներ, ու էլիտար առանձնասենյակներ, ապարտամենտներ, որոնք իրենց դասական ձևավորմամբ, արդիական հագեցվածությամբ ու հանգստավետ ինտերիերով մշտապես պահանջված են:

      Առանձնակի տպավորիչ է այստեղ գործող ջրաշխարհը, որ բազմաֆունկցիոնալ ատրակցիոնների հրավառություն է, լճի կապույտ հայելու մեջ ծաղկած գունագեղ օազիս:
      Բացօթյա զվարճատեղիներ, սրճարաններ, բարեր, խաղահրապարակներ, կանաչազարդ զբոսավայրեր, սպորտային հրապարակներ, լողավազաններ, հագեցած ու լիարժեք հանգստի համար բազմաբնույթ առաջարկներ, որոնց շնորհիվ Հարսնաքար հյուրանոցային համալիրը տարիներ շարունակ և տեղաբնակների, և աշխարհի բոլոր կողմերից ժամանող հյուրերի համար դարձել է անփոխարինելի հանգստավայր, իսկ դրա լավագույն վկայությունը ամեն տարի բազմապատկվող կրկնայցերն են: