«ՀԱՂԱՐԾԻՆ»
ՌԵՍՏՈՐԱՆ - ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ
ՀԱՄԱԼԻՐ

                  Դիլիջանի ոլորանների գեղանկարը ամբողջացնում է առողջարանային քաղաքի դարբասն ու դեմքը դարձած սրտաբաց այս օջախը՝ ավանդություներով հարուստ ու խիստ կոլորիտային «ՀԱՂԱՐԾԻՆ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը:

         Այն երբեք այցելուի պակաս չունի: Եվ դա բացատրվում է ոչ միայն մայրուղու բանուկ հատվածում ունեցած իր տեղ ու դիրքով, մատչելիությամբ, այլև մարդկանց հանգիստը ճիշտ կազմակերպելու հմտությամբ:

         Հարմարավետ միջավայրում անցկացնել ակտիվ հանգիստ, ճաշակել բարձրորակ սնունդ, օգտվել առողջ ապրելակերպի համար նախատեսված բազմաբնույթ ծառայություններից՝ ահա ինչու, ով մեկ անգամ այցելում է «ՀԱՂԱՐԾԻՆ» ռեստորան-հյուրանոցային համալիր, մշտապես հեռանում է անմոռաց տպավորություններով:
         Շքեղ, հարմարվետ, եվրոպական չափանիշներին համապատասխանող ռեստորանն ունի ամառային և ձմեռային սրահներ: Ամառայինները բացված են գետափին՝ բացօթյա կամ տաղավարային:

         Գրավիչ են տարբեր առումներով, և հատկապես անկրկնելի է դառնում այդ գրավչությունը գիշերային ժամերին. գետի խշշոց, զով եղանակ, աստղազարդ գիշեր, երաժշտություն, որ զուգակցվում է անտառների խորհրդավոր պարերգի հետ:
                 Հայ մարդու արժանապատիվ և առատաձեռն հյուրընկալությամբ այստեղ կարելի է ճաշակել ազգային խոհանոցի բացառիկ կերակրատեսակները, բացառիկ՝ քանի որ դրանք դիլիջանյան անզուգական բնաշխարհի, անկրկնելի հող ու ջրի արգասիք են:

        Այստեղ առանձնակի հոգացությամբ են մոտենում նաև հյուրերի նախասիրություններին, ցուցաբերում անհատական մոտեցում: Այս ամենի հետ համալիրի աշխատակ


         Երեք տասնյակից ավել հյուրանոցային համարներ: Նրբաճաշակ կահավորմամբ 10 քոթեջներ՝ 4 և 6 անձի համար: Լուսավոր, հարմարավետ ննջարաններ, լոգարան, շոգեբաղնիք, փակ ու բաց լողավազաններ:







         Մշտապես գործում է նաև ինտերնետ կապը: Մարզասերների համար գործում են սեղանի թենիսի, օդային հոկեյի, բիլիարդի, շախմատի սրահները: Համալիրն ունի բազմաֆուկցիոնալ դահլիճներ՝ կոնֆերանսների, հանդիսությունների կազմակերպման համար:
         Եվ պատահական չէ, որ «Հաղարծին» ռեստորան-հյուրանոցային համալիրն արժանացել է մրցանակի “Arm Tourism Awards 2013թ.” մրցանակաբաշխության ժամանակ
     «Մատուցած ծառայությունների բազմազանության համար»
անվանակարգում: