«ՀԱՂՊԱՏ»
ՀՅՈւՐԱՆՈՑ

Լոռու մարզը, որ իրավմամբ անվանում են թանգարան բաց երկնքի տակ, հարուստ է ոչ միայն պատմամշակութային բացառիկ կոթողներով, այլ նաև հեքիաթային բնաշխարհով, ուր ամեն լեռան վրա ու ձորերում լեգենդների իրական վկայագրեր կան:

Հաղպատի և Սանահինի վանքային համալիրները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

      Հաղպատի համաշխարհային հռչակ ունեցող, հազարամյա պատմությամբ վեհաշուք վանքային համալիրի անմիջական հարևանությամբ է գտնվում «ՀԱՂՊԱՏ» հյուրանոցը:
      Աշխարհում եզակիներից է այս հյուրանոցը, որտեղ հյուրընկալվողները բացառիկ հնարավորություն ունեն ամեն օր այսքան մոտիկից հաղորդակցվելու բազմադարյա մշակույթային ու հոգևոր արժեքի հետ:

      Հյուրանոցը շրջապատված է կանաչապատ լեռներով, ծաղկաշատ մարգագետիններով, անզուգական բնությամբ, որ տարվա բոլոր եղանակներին առանձնանում է իր յուրօրինակ գրավչությամբ:



    «ՀԱՂՊԱՏ» հյուրանոցի սենյակները նրբաճաշակ, նպատակային կահավորմամբ հարմարավետության, ընտանեկան միջավայրի տրամադրոություն են ստեղծում, որտեղ և հանգիստը, և ժամանցը դառնում են հաճելի ու բովանդակալից:

      Հյուրերի համար ստեղծված են հարմարավետ հանգստի բազմաբովադակ առաջարներ ևս՝ պրոֆեսիոնալ անձնակազմի ուղեկցութամբ կազմակերպվում են շրջագայությունններ, քայլարշավներ, ակտիվ հանգիստի հետաքրքիր բացահայտումներով:

     
    հյուրանոցն ունի նաև պահպանվող ավտոկայանատեղ, սրճարան, հուշանվերների խանութ, առաջարկում է կեցաղային և բժշկական ծառայություններ:

      Խոհանոցը ևս բազմազան է, մարզիկների և երեխաների խմբերի համար կազմվում է հատուկ սննդակարգ:


      Հայկական այս հյուրընկալ օջախը ազգային լավագույն ավանդւյթների կրողն է, սրտաբաց հյուրասիրությամբ, մաքրակենցաղ ու քաղաքակիրթ վարվեցողությամբ:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԵՌ.՝ (+374)91 80 62 79
          (+374)43 55 35 54
ԷԼ. ՀԱՍՑԵ.՝ haxpat.hotel@mail.ru