Հայաստանի առողջարանային հանգստավայրերի շարքում իր հանքային ջրերի բացառիկ բաղադրությամբ առանձնանում է Հանքավանը: s

      Այս հանքային ջրերը նախատեսված են և ներքին, և արտաքին օգտագործման համար, կենսական նշանակության քիմիական տարրերի առկայությունն այս հանքային աղբյուրներում տարածաշրջանը իրավամբ դարձրել է ամենապահանջվածը թե տեղաբնակների, թե օտարերկրյա հյուրերի համար:

      Պատահական չէ, որ Հանքավանի տաք աղբյուրների և Եսենդուկիի հանրահռչակ հանքային ջրերի մեջ զուգահեռներ են անցկացվում:
      «ՀՈՎԻՏ» հանգստյան տանը հանգրվանելը շահեկան է ոչ միայն այն առավելությամբ, որ այն տեղակայված է հանքային տաք աղբյուրների հարևանությամբ, այլ նաև նրանով, որ այն յուրօրինակ է իր բնաշխարհով: Հանգստյան տունը շրջապատված է կանաչապատ լեռներով, հազարերանգ մարգագետիններով, ջրային գոտիների չքնաղ պատկերաշարով:

Այստեղ օդը մաքուր է, կազդուրող:
      Տարվա բոլոր եղանակներին հանգիստը վայելք է, քանի որ մեղմ ու տպավորիչ է նաև ձմեռը:

      Հանգստյան տան բազմափորձ աշխատակազմի ջերմ ու հոգատար վերաբերմունքի, հայ մարդուն բնորոշ հյուրընկալության ավանդույթների պահպանմամբ, մաքրակենցաղ սպասարկմամբ այս հանգրվանը ճանաչելի է ու մշտապես պահանջված:

      «ՀՈՎԻՏ» հանգստյան տանը լիարժեք հանգիստ անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ճաշակով կահավորված հարմարավետ սենյակներ, բազմաֆունկցիոնալ ժամանցի գոտիներ, հասանելի ինտերնետ կապ և, որ ամենակարևորն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հյուրի նկատմամբ:
      Արդյունավետ, առողջարանային հանգիստը այստեղ լրացնում են տեղական թարմ ու սննդարար մթերքներից, փորձառու խոհարների կողմից պատրաստված կերակրատեսակները, որտեղ ներառված է ազգային խոհանոցի հարուստ ու բազմազան տեսականին: