Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)

1

       Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում կերտել է մի մշակույթ, որի մեջ իր առանձնահատուկ տեղն ու նշանակություննն ունի խոհանոցը՝ իսկ խոհանոցի վրա մեծ ազդեցություն ունեն բնակլիմայական պայմանները:

2

    Հենց այս է պատճառը, որ բազմազան աշխարհագրական և բնակլիմայական  գոտիներ ունեցող Հայաստանում յուրաքանչյուր ուտեստ ունի իր որոշակի տեղանքը:

3

      Նմանատիպ կերակրատեսակներից է Ջերմուկի կարմրախայտը՝ որը  հանդիսանում է  «ՋԵՐՄՈՒԿ»   ռեստորանի  ֆիրմային ճաշատեսակը և որի  իրական համը զգալու համար այն պետք  է ճաշակել հե՛նց  Ջերմուկում:

Բոլորի կողմից ընդունված խորոված, խաշլամա, տոլմա և այլ հայկական ճաշատեսակներից  բացի Ջերմուկ ռեստորանը  աշնանը և ձմռանը իր հյուրերին  է առաջարկում  առանձնահատուկ համ և հոտով  հայակական  խաշը, աղիթանը (քյալադոշ), հարիսան:

4

«ՋԵՐՄՈՒԿ»   ռեստորանը կառուցվել  է  2004թ: Այս տարիների ընթացքում հասցրել է վայելել  տեղացիների և հյուրերի ջերմ վերաբերմունքը:

Ռեստորանը սիրված վայր է դարձել նաև համաշխարհային ճանաչում  վայելով աստղերի համար:

6

Այս ռեստորանում պատրաստված հայկական ուտեստների յուրահատուկությունն ու անկրկնելի համը գնահատել է նույնիսկ տաղանդավոր, աշխարհահռչակ, իտալացի սցենարիստ-կինոռեժիսյոր Տոնինո Գուերան և ռեստորանին  է նվիրել իր նկարներից մեկը՝ իր ինքնագրով: 

7