Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)

«ՄԻԼԱ» հյուրատունը գտնվում է պատմական Արևիք գավառի Մեղրու տարածաշրջանում` Մեղրի գետի հարևանությամբ:

        Տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 800մ բարձրության վրա: Եղանակային առումով` այն մերձարևադարձային գոտի է:

1

Հյուրատունը բաղկացած է երեք առանձին մասնաշենքերից, ունի յոթ սենյակ, որոնցից երեքը` լյուքս կարգի:

Համարներում ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ հանգստի կազմակերպման համար (շուրջօրյա տաք և սառը ջուր, արբանյակային հեռուստատեսություն, օդորակիչներ):

2

Հյուրատանը մատուցվում են նաև տրանսպորտային ծառայություններ, իսկ հյուրերի ցանկության դեպքում` զբոսանք տարածաշրջանի տեսարժան վայրեր:
     Հյուրերի ցանկությամբ` կարող է կազմակերպվել օղու թորման արարողություն:

3

Տարածքում կան լողավազան, սաունա, բացօթյա զրուցարաններ, թոնիր և ամառային խոհանոց, որոնք կարող են օգնել հյուրերին առավել բովանդակալից անցկացնելու իրենց հանգիստը:

Տարածքը կանաչապատ է, գտնվում է պտղատու այգիների մեջ և շրջապատված է ծաղկանոցներով:

4

Հյուրատանը մատուցվում է էկոլոգիապես մաքուր սննդամթերք, իսկ նախնական պատվերներով` մատուցվում է հայկական խոհանոցի ցանկացած ճաշատեսակ:

Հյուրերին կարող է մատուցվել տնական օղու և գինու լայն տեսականի:

5