Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)

Գանձասարը Արցախի սրբավայրերից մեկն է: 13-րդ դարի սկզբին Հասան Ջալալյանը 7-րդ դարում կառուցված եկեղեցու տեղում կառուցեց Գանձասարի վանքը...

 Գանձասարը վանական համալիր է Արցախում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։


     Թմբուկի 16 նիստերը մեկընդմեջ ջլատված են անկյունաձև խորշերով, Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակներով։

Պահպանվել են տաճարը և գավիթը։ Հովհաննես Մկրտչի տաճարը 1216-38թթ.-ին է կառուցվել, իսկ գավիթը հիմնադրվել է 1261թ.-ին: Աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ հարդարանքով։  

 

 
Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
 
Առանձնահատուկ գեղեցիկ է եկեղեցու հյուսիսային
շքամուտքի բարձրաքանդակը:
 
 
Գանձասարի եկեղեցու խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը,
որը բերել էին հայ առևտրականները Վենեցիայից:
 
     Գանձասարը Հայաստան և Արցախ աշխարհի հոգևոր, մշակութային ու զբոսաշրջային կենտրոններից է: