Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)

 

 

          Վայոց ձորի մարզը Հայաստանի տուրիստական գրավչություն ունեցող մարզերից մեկն է: Բարեբախտաբար, վերջին տարիներին այստեղ համաչափ զարգանում են նաև տուրիզմի ենթակառուցվածքները: Մասնավորապես, Երևան-Մեղրի միջպետական մայրուղու Վայոց ձորի հատվածում գրավիչ ու մրցունակ են հասարակական սննդի օբյեկտները:

Դրանց մեծամասնությունը գտնվում է մայրուղու անմիջական եզրին, Արփա գետի ափին, ինչը ճամփորդներին հնրավորություն է տալիս համեղ ճաշելու հետ մեկտեղ ըմբոշխնել նաև Արփա գետի ձայնը և շրջակա բնության հմայքները: 

Բազմաթիվ ճանապարհամերձ ռեստորանների մեջ ճանաչվածներից մեկը “Որսկանն” է: Այն  գտնվում է անմիջականորեն մայրուղու եզրին, Վայք-Գորիս ճանապարհահատվածի 7-րդ կիլոմետրի վրա:

1

      Այսօր “Որսկանը” հյուրանոցա-ռեստորանային համալիր է` բացօթյա և փակ սպասարկման սրահներով և օժանդակ շինություններով: Դժվար գտնվի Հայաստանի հարավային մարզերի մեկ այցելու, որին ծանոթ չէ այս ռեստորանը: Տարածքը խնամքով բարեկարգված է: Փոքրիկ լճակներն ու ծաղկանոցները աչք են շոյում, իսկ դրանց մեջ կառուցված հյուրընկալության սրահները գեղեցիկ են ու հարմարավետ:

3

Այսօր “Որսկանը” հյուրանոցա-ռեստորանային համալիր է` բացօթյա և փակ սպասարկման սրահներով և օժանդակ շինություններով: Դժվար գտնվի Հայաստանի հարավային մարզերի մեկ այցելու, որին ծանոթ չէ այս ռեստորանը: Տարածքը խնամքով բարեկարգված է: Փոքրիկ լճակներն ու ծաղկանոցները աչք են շոյում, իսկ դրանց մեջ կառուցված հյուրընկալության սրահները գեղեցիկ են ու հարմարավետ: 

Մինչ անձնակազմը պատրաստում է պատվերը, հյուրերը հնարավորություն ունեն ընբոշխնելու Վայոց ձորի հիասքանչ բնությունը: Մոգական հանգստացնող ազդեցություն ունեն  գետի խշշոցը ու նրա վրա թեքված ուռիների օրորը, զարմանալի են ժայռերի տեսարանները, որոնց առավել կարելի է մոտենալ գետի վրա կառուցված կամրջով: Իսկ երեխաները կարող են հրճվել ջրի մեջ խայտող ձկների խաղով և համերաշխ լողացող բադերի շարժով:

2

Այստեղ մատուցում են ավանդական և տեղական վայոց ձորյան ճաշատեսակներ, ինչպես նաև տեղական բարիքները` պանիր, մածուն, թթվասեր, քամած մածուն, թթուներ, բանջարներ, անմահական վայոցձորյան գինիներ: Հացը` վայոցձորյան “թափթան” թխվում և տաք-տաք մատուցվում է անմիջապես տեղում:

Փորձառու անձնակազմը սպասարկում է ինչպես արտասահմանցի, այնպես էլ տեղացի զբոսաշրջիկների, պետական և միջազգային պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների:

3

Փայտաշեն  բացօթյա ամառային սրահը կարող է ընդունել միանգամից զբոսաշրջիկների մեծ խմբի, այստեղ կազմակերպվում են նաև հանդիսություններ: 

Վերջին տարիներին կառուցվել է փոքրիկ և հարմարավետ հյուրատուն` 5 սենյակներով: 

“Որսկանն” աշխատում է կլոր տարին և միշտ սիրով սպասում է իր հյուրերին: