Տուրիզմի կարևորագույն ճյուղերից մեկի՝ էկոտուրիզմի հիմնադրման և զարգացման գործում իր անգնահատելի դերն ունի «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» հյուրանոցը:

      Այն իր առաջարկած ծառայությունների բազմազանությամբ, ձևի ու բովանդակային առումով, ինչպես նաև տեղակայման առավելությամբ բացառիկ է և պահանջված:
     Հյուրանոցը գտնվում է Հայաստանի բազմադարյա ամենանշանավոր կոթողների՝ ԳԱՌՆԻԻ հեթանոսական տաճարի և Գեղարդավանքի հարևանությամբ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕՅԻ պատմամշակութային ժառանգության պահպանման ցանկում են:

      Տարածաշրջանը հարուստ է ոչ միայն մշակութային հուշարձաններով, այստեղ բնությունն ինքը անձեռակերտ հուշարձան է՝ իր հազարագույն մարգագետիններով, անդնդախոր ձոր ու կիրճերով, զարմանահրաշ լեռներով:
      Յուրօրինակ այս բնաշխարհի հետ անմիջականորեն հաղորդակցվելու, նրա հեքիաթային հմայքը բացահայտելու բազմաբնույթ առաջարկներ ունի «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» հյուրանոցը:



     Մաքրակենցաղ, ջերմ ու սրտաբաց, հյուրընկալության և հյուրասիրության տարիների կենսափորձով «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» հյուրանոցը դարձել է հայաստանյան տուրիզմի առաջատար հանգրվաններից մեկը, լավագույն համբավ վաստակելով նաև արտերկրում:
      Կարելի է ծանոթանալ ազգային ավանդույթներին, կենցաղին ու խոհարարական արվեստին, դառնալով անիջական մասնակիցն ու գործող անձը՝ լավաշ թխել, մեղր քամել, ձիեր պայտել, պատրաստել հայկական աղանդերներ, վարպետության դասեր առնել գորգագործ վարպետներից:
      Այս ամենին զուգընթաց, «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» հյուրանոցը եվրոպական չափանիշներով, ժամանակակից հանգստի ու ժամանցի հիանալի պայմաններով, ազգային ոճավորմամբ և դասական նրբաճաշակությամբ կառուցված հանգստավայր է, որտեղ անցկացրած ամեն օրը դառնում է տպավորիչ և անմոռաց:

      Հյուրանոցի արհեստավարժ աշխատակազմը իրենց բարեկիրթ, նրբանկատ վերաբերմունքով, օգնում են հյուրերին առաջին իսկ օրից մերվելու, սեփական տան զգացողությամբ վայելելու իրենց հանգիստը:
      Միջավայրը օգնում է մերվել բնությանը: Պատուհաններից բացվող հիանալի տեսարանները, լեռնային կազդուրող օդը, կանաչազարդ, մրգատու այգիներով շրջապատված հանգստյան գոտիները այցելուներին նաև առողջարանային հանգիստ են ապահովում:

      Տեղական բարձրակարգ և սննդարար մթերքներից պատրաստված կերակրացանկը բազմազան է, ներառված են ինչպես ազգային, այնպես էլ այլ խոհանոցների հարուստ ընտրանի:

      Առավել ակտիվ հանգիստ նախընտրողներին վարձույթով կտրամադրվեն հեծանիվներ, այլ էկզոտիկ փոխոդրամիջոցներ:

Հեռ՝ (+374 98) 33 33 22,
(+374 98) 33 33 99
Էլ. հասցե: info@hyelandz.com