Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Հայաստանի տեսարժան վայրերից ու առողջարանային գոտիներից մեկն է։ Արփա գետի գեղատեսիլ հովտում, գեղեցիկ բնաշխարհի գրկում գտնվող այս բնակավայրը հազարամյակներ առաջ նշանավոր է դարձել իր անմատույց ու անառիկ բերդերով:

Այսօր էլ այս տարածաշրջանում պահպանվել են հազարամյակների պատմություն ունեցող բերդեր ու քարանձավներ։ Զբոսաշրջիկների համար զարմանահրաշ բացահայտումների, անմոռանալի տպավորությունների պատկերաշար են Մոզրովի և Արջի քարանձավները, վանքերը, մատուռներն ու խաչքարերը, ծաղկանկար ձորերն ու կանաչազարդ լեռները։
Այստեղ է գտնվում նաև «Ջրով վանք» կոչվող տարածքը, որը նշանավոր է իր բնական բուժիչ ակնաղբյուրով, այն եղել է ուխտատեղի և զբոսաշրջիկների, և տեղաբնակների ամենանախընտրելի վայրերից մեկը։

+37493 952 550 +374281 22550

Իր շահեկան դիրքի՝ Երևան- Մեղրի միջպետական ավտոմայրուղու հարևանության շնորհիվ, Արփի գյուղն ապրում է աշխույժ կենսառիթմով, ժամանակակից ենթակառուցվածքներով, լիարժեք հյուրընկալության համար անհրաժեշտ բազմապիսի առաջարկներով։

«Իջևանատուն» հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն, իրենց հանգիստը արդյունավետ դարձնելու համար, այցելություններ կազմակերպել շրջակա պատմամշակութային տեսարժան վայրեր, որոնցով հարուստ է տարածաշրջանը:

Ընտանեկան միջավայր, հարմարավետ, ճաշակով կահավորված սենյակներ, որոնք հագեցած են հանգստի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով, նվիրված վերաբերմունք հյուրերի նկատմամբ, այս ամենն արժեվորում են այստեղ անցկացրած ամեն օրը:

Հյուրանոցին կից գործում է նաև ռեստորան, որի ընդարձակ սրահը տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար պահանջված է ոչ միայն տեղաբնակների, այլ նաև քաղաքի հյուրերի կողմից:

      Բնական, էկոլոգիապես անգերազանցելի մթերքներով, բազմազան կերակրացանկով, առատ ու սրտաբաց հյուրասիրությամբ, հյուրընկալության դարավոր բարի ավանդույթներով է իր հյուրերին ընդունում ու ճանապարհում «Իջևանատուն» հյուրանոցի աշխատակազմը:

Այս հյուրանոցը մոտ գտնվելով ջրառատ Արփա գետին, մշտապես իր հյուրերին մատուցում է այս սառնորակ ջրերում խայտացող, անգերազանցելի համային որակներով առանձնացող ձկնատեսակներով՝ որոնց մեջ առանձնանում է նշանավոր կարմրախայտը։