Հայաստանի ամենագեղատեսիլ բնաշխարհի՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է գտնվում «ԻՐԻՍ» հյուրատունը:

    Այս հյուրընկալ օջախի մասին արդեն շատերը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

         Երբ զբոսաշրջիկը մի քանի տարի անընդմեջ նախընտրում է նույն հյուրատունը, սա արդեն լավագույն գնահատականն է և մատուցվող ծառայությունների, և տանտիրուհու ջերմ ու սրտաբաց վերաբերմուքի:



    Այստեղ գիտեն, թե ինչպես կարելի է գոհացնել հյուրերին՝ հարմարավետ սենյակներ, բազմազան, թարմ ու առողջարար սնունդ, հանգստի, ժամանցի բազմաբնույթ առաջարկներ ևայլ կարևորագույն գործոններ, որոնք նպաստում են «ԻՐԻՍ» հյուրատանը անցկացնել անմոռանալի օրեր:
         Հյուրատունը գտնվելով լեռների գրկում, մշտապես , տարվա բոլոր եղանակներին առողջարանային հանգստի համար նախընտրելի վայր է: Տարածաշրջանը հարուստ է պատմամշակութային կոթողներով, տպավորիչ տեսարժան վայրերով, ինչն էլ առավել արդյունավետ ու բազմաբովանդակ է դարձնում հանգիստն ու ժամանցը:
      Առանձնակի հարմարավետ է հյուրատան բակը՝ շրջապատված ծառ ու ծաղկով, մրգատու այգով: Հյուրերը կարող են իրենք պատրաստել իրենց նախընտրած ուտեստը, այն ճաշակել բնության գրկում:
         «ԻՐԻՍ» հյուրատան տանտիրուհու՝ Իրինա Իսրայելյանի խոհարարական բացառիկ հմտությունները , նրա մաքրակենցաղ հյուրընկալությունը բազմիցս գնահատվել է նաև պետության, ոլորտի պատասխանատուների կողմից, այս հանգստի տունը դասելով լավագույնների շարքում: