Հայկական ազգային խոհանոցը հազարամյակների ավանդույթներ ունի:

     Այն բոլոր ժամանակների քաղաքակրթությունների, կենցաղային կուլտուրայի պահանջներին համահունչ զարգացման մի ամբողջ էպոպեա է անցել:
      Մեր անապական օդն ու ջուրը, բնաշխարհը ապհովել են նրա յուրահատկություններն ու բազմազանությունը, անկրկնելի որակն ու համային, գունային առանձնահատկությունները:

      Հայկական խոհանոցներից շատերը արժեվորվում են նաև նրանով, որ դրանք տեղակայված են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների, տեսարժան վայրերի, բացառիկ մշակութային կոթողների հարևանությամբ և անկրկնելի, չքնաղ բնաշխարհի գրկում:
          Հայ մարդու համար մշտապես կարևորվել է հյուրընկալության և հյուրասիրության մշակույթը, քանի որ այն նախևառաջ ազգային արժանապատվության խնդիր է: Գուցեև սա է այն ֆենոմենը, որ զարմանքն ու հիացմունքը միշտ ուղեկցել են Հայաստան եկած այցելուներին:
      Աշխարհի մշակութային արժեքների շարքում իր առանձնակի հմայքով և յուրօրինակությամբ առանձնանում է հայկական լեռնաշխարհի հրաշքներից մեկը՝ «Քարերի սիմֆոնիա» կոչվող լեռնաշղթան, այն երգեհոն հիշեցնող քարեղեն պատկերաշար է, որը կենդանություն է ստանում, անդնդախոր ձորերից դեպի վեր և լեռներրի ծերպերից դեպի վար գալարվող քամու բախումից առաջացող երաժշտությամբ, հարահունչ սիմֆոնիայով՝ ձայնի ու պատկերի ներդաշնակությամբ:
      Այստեղ, Գառնու նշանավոր ձորում է գտնվում հայկական խոհանոցներից մեկը՝ «Իշխանաց հացատունը», որի անվանումը գնահատականն է և բնաշխարհի, և իշխանավայել հյուրասիրության:

     «Իշխանաց հացատան» տնօրեն Գրիգոր Գրիգորյանը այս դրախտային անկյունում ստեղծել է իր սեփական տնտեսությունը, զբաղվում է ձկնարտադրությամբ, քանի որ Գառնու սառնորակ ու անապակ ջուրն ու կլիմայական պայմանները մեծապես նպաստում են բարձորակ սնունդ ապահովել ոչ միայն այստեղ այցելած հյուրերի համար, այլ նաև մեծ պահանջարկ են վայելում և հանրապետությունում, և նրա սահմաններից դուրս:

     Նշանավոր ԻՇԽԱՆ ձուկը միշտ էլ արժեվորել է հայկական խոհանոցը, լինելով քաղցրահամ ջրերի իշխանն ու սեղանների զարդը: Բացի դրանից նրբաճաշակ գուրմաններին այստեղ կհյուրասիրեն նաև կարմրախայտով և հանրահայտ ստրելեց ձկնատեսակներով:
     Հյուրերը կարող են իրենք որսալ ձուկը, ականատես լինել դրա պատրաստման բազմազան եղանակներին՝ վայելքը դարձնելով էկզոտիկ և բազմաբովանդակ: Հացատունն ոնի բոլոր պայմանները տոնական հանդիսություններ կազմակերպելու համար: Կենդանի երաժշտություն, առատ սեղաններ, սպասարկման բարձր կուլտուրա և ջերմ ու ընտանեկան մթնոլորտ տարվա բոլոր եղանակներին: