Ջերմուկի «Արմենիա» առողջարանը քաղաքի խորհրդանիշն է, նրա հպարտությունն ու այցեքարտը:

      Առողջարանը գտնվում է քաղաքի սրտում, այստեղ են անցկացվում միջազգային և տեղական նշանակության ներկայացուցչական բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ, փառատոներ և այլն:
      «Արմենիա» առողջարանը հյուրընկալել է աշխարհի տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց և այս ներկապնակից իր համար սինթեզել մի առանձնահատուկ կերպար՝ դասական, զուսպ, բայց գունեղ ազգային նրբերանգներով:

      Այս կերպարն է, որ ստեղծման առաջին օրից արժանապատվորեն հրամցնում է «Արմենիա» առողջարանը: Եթե հյուր է ընդունում, ուրեմն մաքրակենցաղ, առատ ու շքեղ հյուրընկալությամբ, տաքուկ ու հարմարավետ սենյակներով, հանգստի և ժամանցի բազմաբնույթ առաջարկներով:

      Բուժման ու հոգածության կարիք ունեցող այցելուներին շրջապատում է սիրով, ջերմությամբ մշտապես դառնալով նրանց հոգսերին հաղորդակից, ցավին՝ կարեկից: Այս է պատճառն, անշուշտ, որ այս առողջարանն առանձնահատուկ աուրա ունի:

      Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է ախտորոշում, հանքային տաք ջրերի ներքին և արտաքին օգտագործում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, բուժական սնունդ, առողջարանային ռեժիմ և այլն:

      Այս ամենն իրականացվում է մշտապես վերազինվող գերարդիական սարքավորումների, բնական հարուստ ու բացառիկ բուժանյութերի և, որ ամենակարևորն է, բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի շնորհիվ, բուժումը դարձնում են խիստ արդյունավետ ու նպատակաուղղված:

      Այս ամենի արդյունքում Ջերմուկի «Արմենիա» առողջարանը աշխարհում մեծ համբավ ու ճանաչում է վաստակել: Այս ամենի արդյունքում Ջերմուկի «Արմենիա» առողջարանը աշխարհում մեծ համբավ ու ճանաչում է վաստակել:

      «ARM TOURISM AWARDS 2013» մրցանակաբաշխության շրջանկներում Ջերմուկի «Արմենիա» առողջարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն առողջարան» անվանակարգում: