Աշխարհի լավագույն առողջարաննային քաղաքներից ու զբոսաշրջային կենտրոններից է Ջերմուկ քաղաքը: Այն նշանավոր է ոչ միայն բնական աղբյուրների, բուժիչ հանքային ջրերի, գեյզերների, անկրկնելի բնաշխարհի հրաշալիքներով, այլ նաև սպասարկման բարձր կուլտուրայով, ժամանակակից կահավորանքով ու եվրոպական չափորոշիչներով լավագույն առողջարաններով, հյուրանոցներով ու հանգստի գոտիներով:
     Դրախտային այս առողջարանի անմահական օդն ու ջուրը վայելելու, այս բնաշխարհի անկրկնելի տեսարաններով հիանալու, քաղաքի բազմալեզու զարկերակին հաղորդակից դառնալու համար իդեալական պայմաններ է առաջարկում
«ԱՆԻ» հյուրանոցը:

     Հյուրանոցն իր բարձրադիր դիրքով հնարավորություն է ստեղծում ամեն օր հիանալու քաղաքի հարափոփող բնությանբ, լեռների ու ձորերի հեքիաթային կերպարանափոխմամբ, այս բնաշխարհի տպավորիչ ու անմոռնալի գեղանկարով: Իսկ բարձր լեռնային կլիման, որ ամառ թե ձմեռ մեղմ է ու հաճելի, կազդուրում է, ապահովելով լիակատար առողջարանային հանգիստ:
«ԱՆԻ» հյուրանոց ռեստորանային համալիրը ունի ընդարձակ և իր կառուցվածքով արդյունավետ հանգիստ ու ժամանց անցկացնելու համար լիարժեք արդյունավետությամբ ու հարմարավետությամբ առանձնացող երկու մասնաշենք՝ մշտական անհատական ջեռուցմամբ ու սեփական ավտոկայանատեղով:


Ճաշակով, հարմարավետ կահավորմամբ, կենցաղային բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սարքավորումներով , կապի ու հաղորդակցության ժամանակակից միջոցներով հագեցած այս սենյակները կրկնապատկում են հանգստի վայելքը: Հյուրանոցն ունի 6 մեկտեղանոց, 4լյուքս, 6 ստանդարտ և մեկ ապարտամենտ տիպի համարներ:
     Աշխարհի տարբեր կողմերից այստեղ հանգրված հյուրերի շրջանում տարեց տարի ավելանում են կրկնայցերը, քանի որ նրանք կարճ ժամանակում հարազատանում են այս ջերմ ու հյուրընկալ միջավայրին: Հյուրանոցի բարձր վարկանիշն, անշուշտ, աշխատակազմի պատրաստվածությամբ, նրանց նվիրված, սրտաբաց վերաբերմունքով ու յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցմամբ է պայմանավորված:

www.jermukani.am

(374287) 21727
(37491) 211727
contact@jermukani.am
reservation@jermukani.am