Տարիների փորձառությամբ իր յուրօրինակ դիմագիծն ստեղծած «Ջերմուկ աշխարհ» առողջարանը, Ջերմուկ քաղաքի լավագույն ավանդույթների կրողն է:

      Տարվա բոլոր եղանակներին իր բազմաբնույթ ծառայություններով, բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմով, սրտաբաց վերաբերմունքով «Ջերմուկ աշխարհը» բազմաթիվ այցելուների համար դարձել է անչափ հարազատ ու անփոխարինելի: Ընդամենը մի քանի օր անցկացնելով այս հարկի տակ, քեզ կհամակի հարազատ տան, ծանոթ միջավայրի զգացողությունը:
      Ընդամենը մի քանի օր անցկացնելով այս հարկի տակ, քեզ կհամակի հարազատ տան, ծանոթ միջավայրի զգացողությունը: Սրանով է պայմանավորված, անշուշտ, որ այստեղ հանգստացողները մեծամասամբ դառնում են մշտական այցելուներ, նախընտրում են այս առողջարանը և փոխադարձ ջերմությամբ են կապված սպասարկող անձնակազմի հետ:


www.jermukashxarh.am

      «Ջերմուկ աշխարհ» առողջարանը առաջարկում է հիվանդությունների կոմպլեքս բուժման համակարգ: Առողջարանային այս քաղաքի կենսատու ջրով բուժումներին զուգընթաց այստեղ ամառային ամիսներին կարելի է զբաղվել ակտիվ սպորտով բնության մեջ՝ լողալ բազմաթիվ հիվանդություններ կանխարգելող ջրավազաններում, վայելով լեռնային կազդուրիչ օդը, իսկ ձմռանը՝ զբաղվել լեռնադահուկային սպորտով:
      «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թվականին: Երկար տարիների աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը Ձեր բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիքն են:

      Այստեղ բուժման արդյունավետությունն ապահովում է համալիր միջոցառումների իրականացումը` հանքային ջրի արտաքին և ներքին օգտագործումը, ֆիզիոթերապիան, դիետոթերապիան և իհարկե կլիմատոթերապիան:


      «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում բուժվում են մի շարք հիվանդություններ`
  • Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ
  • Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ
  • Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
  • Միզասեռական համակարգի հիվանդություններ
  • Գինեկոլոգիական հիվանդություններ
  • Հետվնասվածքային վիճակներ
  • Շնչառական համակարգի հիվանդություններ