Գյումրին իր նշանակությամբ, տարածքով և ենթակառուցվածքներով Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Արհեստագործության ավանդույթների, արվեստների բնօրրան է Գյումրին։ Այստեղ ամեն քայլափոխի կարելի է պատմական, մշակութային բացառիկ ժառանգության հանդիպել։ Քաղաքն անկրկնելի է նաև իր աուրայով, անզուգական կոլորիտով, իր հյուընկալության ավանդապաշտ սովորույթներով և արժանապատվության չափորոշիչ դարձած իր հյուրասիրությամբ։

Եթե գյումրեցին հյուր է ընդունում, ուրեմն սրտաբացությամբ ու ջերմությամբ, եթե հյուրասիրում է, ուրեմն ճոխ, առատ բացված սեղաններով, իսկ եթե օտարին իր երկիրը ներկայացնելու խնդիր ունի՝ կհամոզի և կապացուցի, որ նա այցելել է աշխարհի ամենաունիկալ քաղաքը:


«ԿԱՄԱ» հյուրանոցը Գյումրիի սիրված ու նախընտրելի հանգրվաններից է։ Ով մեկ անգամ եղել է այս հյուրընկալ օջախում, կարճ ժամանակում վայելել է հարազատ միջավայրի, ընտանեկան ջերմության մթնոլորտը։ Աշխարհի տարբեր կողմերից այստեղ եկած հյուրերից շատերի համար այն դարձել է անփոխարինելի, այդ է պատճառը, որ տարեց տարի այստեղ ավելանում են կրկնայցերը։




«ԿԱՄԱ» հյուրանոցի բազմափորձ աշխատակազմը այցելուների նկատմամբ մշտապես ցուցաբերում է անհատական մոտեցում, հաշվի է առնում նրանց պահանջներն ու նախասիրությունները։

Երեք տասնյակից ավել հյուրանոցային համարները իրենց կարգին ու այցելուների պահանջմունքներին համապատասխան ձևավորմամբ, կահավորանքով և ծառայությւնների բազմազանությամբ հնարավորություն են ստեղծում լիարժեք հանգիստ ու նպատակային ժամանց կազմակերպել։ Այստեղ բոլոր պայմաներն ստեղծված են և անհատական, և ընտանեկան, և ընկերային հանգիստ անցկացնելու համար։ Սենյակներն ապահովված են կապի, հեռահաղորդակցության միջոցներով, հիգիենայի, կենցաղավարության բոլոր
անհրաժեշտ պարագաներով։

      Հյուրանոցն ունի ռեստորանային ընդարձակ ու ճաշակով կահավորված սրահ, որտեղ կարելի է ոչ միայն զբոսաշրջային մինչև 50 հոգանոց խմբեր ընդունել , այլ նաև հիանալի պայմաններ է առաջարկում նաև կոորպորատիվ միջոցառումների, բանկետների և այլ տոնակատարությունների համար։ Իսկ օրվա վայերքը կկրկնապատկվի և անմոռանալի կդառնա գյումրեցուն բնորոշ հյուրասիրությամբ։

www.hotelkama.am    Հեռ: +374-55-301208