Անտառապատ սարերը, հազարագույն ծաղիկներով զարդարուն մարգագետինները, լեռնային աղբյուրների, ջրվեժների զովացնող շունչը, Աղստև գետի կարկաչը, բնաշխարհի հարափոփոխ բնապատկերները Իջևան քաղաքը իրավամբ դարձրել են առողջարանային քաղաք:

Առողջարանային տուրիզմ: Բարձր լեռնային կլիման, եղևնիների անտառները, գետ ու աղբյուրները, դեղաբույսերով, բնական արևահամ մրգերով ու բանջարեղեններով պատրաստված սննդակարգը կազդուրում են և ապաքինում և մարմինդ,և հոգիդ։

Էկոտուրիզմ: Այստեղ է գտնվում բուսաբանակաան այգին, քաղաքն ամբողջությամբ զարդարված է էկզոտիկ ծառատեսակներով, անկրկնելի է բուսական ու կենդանական աշխարհը։
Էքստրեմալ տուրիզմ: Տարածաշրջանը ունի անդնդախոր ձոր ու կիրճերով, ջրվեժներով ու լեռնային անանցանելի կածաններով ճոպաններով անցնելու, դժվարին երթուղիներ հաղթահարելու բացառիկ հնարավորություններ։
Հոգևոր տուրիզմ: Տավուշի մարզը հազարամյա պատմամշակութային կոթողների, բերդերի ու ամրոցների պատկերասրահ է։



Հանգրվանելով Իջևանի «ԿԱՄԱՐ» հյուրատանը՝ կարող եք ընտրել ձեր նախընտրություններին համապատասխան հանգիստ և ժամանց։ Ձեզ կտրամադրեն փոխադրամիջոցներ, փորձառու զբոսավարներ, արդյունավետ և նպատակաուղղված երթուղիների գրաֆիկ։


«ԿԱՄԱՐ» հյուրատունը նաև ջերմ ու հյուընկալ օջախ է։ Հարմարավետ սենյակները՝ իրենց կահավորանքով, հիգիենայի, կենցաղավարության պարագաներով, կապի և հեռահաղորդակցության միջոցներով, կատարյալ հանգստի միջավայր են ապահովում։

     Հյուրատունն ունի ակտիվ ժամանցի առաջարկներ՝ խաղահրապարակներ, սրճարան, խորովածանոց, մրգատու ծառերով ու ծաղիկներով զարդահյուսված հանգստյան գոտիներ։
«ԿԱՄԱՐ» հյուրատան բարձրադիր տեղակայումը հնարավորություն է տալիս վայելելու բնության ողջ հնայքը։ Իր ընդարձակ, բազմաֆուկցիոնալ բակային տարածքը ոչ միայն լիակատար հանգստանալու, այլ նաև հիանալի ժամանցի համար բոլոր պայմաններով ապահովված է:
Տեղի բերք ու բարիքներով առատ ու լի սեղաններ, ազգային և աշխարհի խոհանոցների կերակրատեսակներ, մաքրակենցաղ, ջերմ ու մտերմիկ միջավայր․ այսպես է ներկայանում իր այցելուներին «ԿԱՄԱՐ» հյուրատունը։ Այցելուներ համար ստեղծված են բոլոր պայմանները, որ նրանք անկաշկանդ վայելեն իրենց հանգիստը և օգտվեն մրգատու այգու արևահամ մրգերից։

Հեռ։ +374 93 191 200