Կապուտակ Սևան հանգստյան տունը տարիներ շարունակ եղել ու մնում է զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Սևանի այցեքարտը:

Հայաստանի համբավաբեր ու մեծ պահանջարկ ունեցող հանգստավայր է Կապուտակ Սևանը: Երկարամյա աշխատանքային փորձով, բարձակարգ սպասարկմամբ, մատուցած ծառայությունների բազմազանությամբ ու հիանալի պայմաններով այն մեծ ճանաչում է վայելում արտերկրյա զբոսաշրջիկների շրջանում, որի արդյունքում տարեցտարի բազմապատկվում են այստեղ հանգրվանել ցանկացող հովեկների կրկնայցերը:

 

      Աշխարհի ամենաբարձրադիր ու գեղանկար ջրային ավազանի՝ Սևանա լճի առեղձվածային ու ինքնատիպ հմայքը անմոռանալի տպավորություններով գերում է ու մշտապես դեպի իրեն է ձգում հազարավոր մարդկանց ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր կողմերից: Բավական է մեկ անգամ վայելել Գեղամա ծովակի աննկարագրելի հրապույրը, տեսնել արևի տակ հազարագույն երանգներով փայլատակող նրա հայելին, զգալ բարձրագահ լեռներով ու կանաչ անտառներով երիզված լճի շունչը և այս կախարդանքը քեզ կուղեկցի ամբողջ կյանքում:

      Բարձր լեռնային կլիման, արևի բուժիչ ճառագայթներն ու քաղցրահամ լճի խաղաղ, հանգստավետ ալիքները կազդուրում են ու առողջարանային հանգստի
անփոխարինելի արդյունք ապահովում:


Կապուտակ Սևան հանգստյան տունը լճի ափամերձ հսկայական տարածքով, առանաձացված սեփական լողափերով, անտառածածկ հանգստյան գոտիներով էկզոտիկ ու գերժամանակակից հանգստի լավագույն ընտրությունն է:

        Հարմարավետ շենքային պայմանները, ընկերային և ընտանեկան հանգստի համար նախատեսված քոթեջները բոլոր պայմաններն ունեն արդյունավետ հանգստի ու բազմաբովանդակ ժամանցի կազմակերպման համար: Նույնիսկ շենքի ներսում կարելի է բովանդակալից հանգիստ անցկացնել: Մեծահասակների և մանկական խաղասրահները հագեցած են ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով, սենյակներն ու ժամանցի սրահները ապահովված են կենցաղավարության համար անհրաժեշտ պարագաներով:
      Զբոսանավեր, ջրային հեծանիվներ և մոտոցիկլետներ, մոտորանավակներ, ափին տեղակայված բացօթյա խաղահրապարակներ, սրճարաններ և ռեստորան՝պասիվ և ակտիվ հանգստի բոլոր պայմանները ստեղծված են հյուրերի ամեն օրը իսկական վայելք դարձնելու համար:
      Այստեղ կարելի է կազմակերպել նաև մեծամասշտաբ տոնակատարություններ, ինչպես նաև կոորպորատիվ միջոցառումներ, կոնֆերանսներ և այլն: Բազմափորձ աշխատակազմը իր նրբանկատ վերաբերմունքով այս հանգստյան տան բարի համբավի ու բարձր վարկանիշի երաշխավորն է:

(374 91) 28 82 77
(374 98) 28 82 77
bluesevan@gmail.com
www.blue-sevan.com