Հայաստանում տարեց տարի ավելանում են զբոսաշրջային գրավչությունները, որոնցից շատերը ոչ միայն նոր խոսք են այս ոլորտում, այլ նաև բացառիկ են իրենց ձևով ու բովանդակությամբ: Աշխարհին իր պատմաշակութային հինավուց կոթողներով հայտնի մեր տարածաշրջանը, այսօր ներկայանում է տուրիզմի ամենաբազմաշերտ ուղղություններով, ապացուցելով, որ այստեղ ցանկացած նախասիրության տեր այցելու կարող է գտնել իր սպասածից ավելին։
      Սևանա լճի և առողջարանային քաղաք Դիլիջանի միջև գտնվող, գեղատեսիլ Կալավան գյուղը, որ կարծես քաղաքակրթությունից կտրված օազիս լինի, միայն վերջերս իր հաստատուն տեղն ու դերը հաստատեց հայաստանյան զբոսաշրջային քարտեզի վրա:
      Էքստրեմալ, հնագիտական, գյուղական, էկոլոգիական և տուրիզմի բազմաթիվ այլ ուղղությունների տարաբնույթ առաջարկներով ներկայացող այս տարածքը, ամենակարճ ժամանակում հազարավոր այցելուներ է ընդունլ աշխարհի տարբեր երկրներից; Այստեղ հանգրվանող հյուրերի համար այն դարձել է իսկական բացահայտում, անջնջելի տպավորությունների և չկրկնվող օրերի անմոռանալի վայելք։

Էքստրեմալ Տուրիզմ

Դժվարանցանելի ճանապարհներով հասնելով Կալավան, կարելի է ամբողջությամբ հրաժարվել ժամանակակից քաղաքակրթությունից և հայտնվել հնագույն ժամանակներում; Անտառի, գետ ու սարերի, ձոր ու մարգագետինների պարգևած միջոցներով սեփական ձեռքերով հյուղակներ կառուցել ,կրակ ու սնունդ ստանալ և գոյատևել վայրի բնության գրկում; Աննախադեպ այս էկզոտիկայից բացի այստեղ ձեզ կառաջարկեն նաև քայլարշավներ, լեռնագնացություն, հեծանվային և կվատրոցիկլային ուղերթներ դեպի Սևանա լիճ։

Հնագիտական Տուրիզմ

Այս տարածաշրջանը հարուստ է հազարամյա հուշարձաններով, հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող դեռևս չբացահայտված նմուշներով; Աշխարհի ճանաչված և անվանի հնագետներից շատերն են արդեն պեղումներ սկսել այստեղ, Կալավանը դարձնելով թանգարան բաց երկնքի տակ։


Գյուղական Տուրիզմ

Կալավանում հանգրվանող հյուրերը իրենց գիշերակացն են անցկացնում գյուղի հյուընկալ տներում, որտեղ նրանք վայելում են գյուղական կյանք ն ու կենցաղը իր ամբողջ հմայքով, դժվարություններով ու հայտնություններով; Այստեղ ձեզ կառաջարկեն նաև անտառային խոհանոցի բազմազան տեսականին; Այստեղ աճող բույսերը, մրգերն ու բանջարեղենները բացառիկ են իրենց որակական և համային հատկանիշներով, էկոլոգիապես մաքուր են և անկրկնելի։

Առողջարանային տուրիզմ

Բարձր լեռնային կլիման, Բարեբեր ջրառատ գետի զովացնող շունչը և կանաչախիտ անտառները, դեղաբույսերով հարուստ սարահարթերը առողջարանային հանգիստ են ապահովում՝ կազդուրելով հոգով և մարմնով։

Էկոտուրիզմ




Դժվարանցանելի ճանապարհներով հասնելով Կալավան, կարելի է ամբողջությամբ հրաժարվել ժամանակակից քաղաքակրթությունից և հայտնվել հնագույն ժամանակներում; Անտառի, գետ ու սարերի, ձոր ու մարգագետինների պարգևած միջոցներով սեփական ձեռքերով հյուղակներ կառուցել ,կրակ ու սնունդ ստանալ և գոյատևել վայրի բնության գրկում; Աննախադեպ այս էկզոտիկայից բացի այստեղ ձեզ կառաջարկեն նաև քայլարշավներ, լեռնագնացություն, հեծանվային և կվատրոցիկլային
ուղերթներ դեպի Սևանա լիճ։

   


   Անտառի ու լեռների մեջ հանգրվանած փոքրիկ, չբացահայտված Կալավան գյուղը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհի յուրօրինակ տուրիստական հանգրվան դառնալու համար։

Գեղարքունիքի մարզ

Գյուղ Կալավան

+374 367696