Կեչառիս հյուրանոցային համալիր՝ Ծաղկաձոր քաղաքի լավագույն ավանդույթների կրողը, նրա անցյալի ու ներկայի մշտական այցեքարտը:

     Կեչառիս հյուրանոցը գտնվում է լեռնադահուկային սպորտի գեղատեսիլ քաղաք Ծաղկաձորի սրտում` ՀՀ մայրաքաղաք Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա: Լեռնային մաքուր օդը և հրաշալի կլիման այն դրախտային անկյուն են դարձնում ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:

     Հյուրանոցի անմիջական հարևանությամբ են գտնվում XI դարի Կեչառիս վանական համալիրը և ճոպանուղին, որտեղ կարելի է հասնել 5 րոպեների ընթացքում կես ժամը մեկ հյուրանոցից անվճար շարժվող միկրոավտոբուսների միջոցով:
     Ամռանը Ծաղկաձորը դառնում է իսկական “Ծաղկաց ձոր”: Կուսական բնությունը, կվադրոցիկլերը, հեծանիվները, ալպինիզմը, ձիավարությունը Ձեր հանգիստն անմոռանալի կդարձնեն: Ինչ վերաբերում է ձմեռային սեզոնին, ապա լեռնադահուկային սպորտը և Ծաղկաձորը հոմանիշներ են: Գտնվելով ծովի մակերևույթից 1810 մ բարձրության վրա և ծածկված լինելով 30 կմ ձգվող լեռնադահուկային լանջերով` Ծաղկաձորը մագնիսի նման իրեն է ձգում դահուկորդներին և ալպինիստներին աշխարհի բոլոր անկյուններից:
      Ձմեռային արձակուրդներին հյուրանոցը մեծ զեղչերով իր հյուրերին է առաջարկում դահուկներ, սնոուբորդ և այլ սարքավորումներ առաջատար արտադրողներից ինչպես վաճառքի, այնպես էլ վարձույթի համար: Հյուրանոցի հյուրերի համար գործում են հատուկ զեղչեր կվադրոցիկլերի վարձույթի վրա։ Վարձույթն իր մեջ ներառում է ինստրուկտորի ծառայությունները և սաղավարտը: Հյուրերը հնարավորություն ունեն հասնել ճոպանուղի կես ժամը մեկ հյուրանոցից անվճար շարժվող միկրոավտոբուսների միջոցով:

     Հյուրանոցն առաջարկում է 36 հարմարավետ համարներ, որոնց մեծ մասն ունի դեպի սարերն ու քաղաքը բացվող հիասքանչ տեսարանով պատշգամբ:

      Համարներն են՝ 8 ստանդարտ համարներ, 3 սուպերիոր համարներ, 12 ընտանեկան դուպլեքս համարներ, 1 դելյուքս համար, 11 ջունիոր սյուիթ համարներ, 1 ռոյալ սյուիթ համար: Համարներում առկա է LCD հեռուստացույց, մինի բար, սեյֆ:
     Հյուրանոցը առաջարկում է` Ռեստորան “Կեչառիս”` ազգային և եվրոպական խոհանոցների ճաշացանկով:

      Ռեստորան “Կովկասի գերուհի”` կովկասյան խոհանոցով:

      Ռեստորան “Հաջողության ջենթլմենները”` կովկասյան խոհանոցով:

      Սրճարան “Ջազզվե”, Լաունջ սրճարան “Կապուչինո”

      Լվացքատան և քիմմաքրման ծառայություններ, Ժամանց երեխաների և մեծերի համար, Բոուլինգ, Ռուսական բիլիարդ և ամերիկյան փուլ, Մանկական սենյակ (ատրակցիոններ, խաղեր, սիմուլյատորներ և այլն) դայակով, Սեղանի թենիս, Մոտոցիկլետներ, կվադրոցիկլեր, դահուկներ և այլն:
     Կեչառիս հյուրանոցի կոնֆերանսների դահլիճը հնարավորություն է ընձեռում անցկացնել տարբեր կարգի միջոցառումներ: Դահլիճը հագեցած է անհրաժեշտ բոլոր աուդիո և վիդեո սարքավորումներով` ինտերնետով, ավտոմատացված էկրանով, մուլտիմեդիային արտապատկերիչով:

www.kecharis.am