Հայաստանի երրորդ քաղաքն է Վանաձորը, այն իր արդիական ենթակառուցվածքներով, հյուրանոցային տնտեսությունների, հանգստյան գոտիների բազմազանությամբ, անտառածածկ ու մշտադալար էկոհամարկարգով, առողջարանային կլիմայով ու ազնվական բարքերով տուրիզմի զարգացման համար լավագույն միջավայր է ապահովում:
     Վանաձոր քաղաքի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է «Կիրովական» հյուրանոցը: Այն իր բացառիկ շահեկան դիրքով՝ լեռների ամպհովանու ներքո կանաչապատ գոտիններով շրջապատված, գեղտեսիլ լճակի հայելու մեջ իր վեհաշուք արտացոլանքով, մշտապես դեպի իրեն է գրավում քաղաքի հյուրերին, նրանց առաջարկելով հանգստի ու ժամանցի լավագույն պայմաններ:
      Քաղաքային կյանքի աշխույժ կենսառիթմին հաղորդակից, միևնույն ժամանակ առանձնացված ու հանգստավետ խաղաղությամբ այս հյուրանոցը և առողջարանային, և ակտիվ հանգիստ նախընտրողների համար է:

www.hotelkirovakan.com




     Լուսավոր, ընդարձակ սրահներ, նրբաոճ կահավորմամբ տարբեր կարգի համարներ, որոնք հագեցած են համապատասխան սարքավորումներով, ժամանակակից հաղորդակցման ու կապի միջոցներով, կենցաղային, հիգիենայի բոլոր պարագաներով՝ յուրաքանչյուրն իր ձևի մեջ, իրեն բնորոշ առավելություններով ու հարմարավետությամբ:
      Սենյակներից բացվող պատշգամբները հնարավորություն են տալիս լոռու աննման բնաշխարհով հիանալու, այդ հարափոփոխ բնապատկերների ականատեսը դառնալու և ամեն առավոտ կազդուրիչ թերապիա ընդունելու համար:       Հյուրանոցում գործում են ժամանցի սրահներ, խաղահրապարակներ, բարեր, սրճարան, ռեստորան, կոորպորատիվ միջոցառումների, համաժողովների համար նախատեսված կոնֆերանս դահլիճ: Առանձնակի տպավորիչ է հյուրանոցի բակը՝ կանաչ գոտիներով, գեղեցիկ անկյուններով:
«Կիրովական» հյուրանոցի աշխատակազմը ընկերային, ընտանեկան տարբեր հանդիսությունների կազմակերպման փորձառություն ունի:

      Այստեղ մատուցվող կերակրատեսակները ոչ միայն աչք են շոյում իրենց մատուցման կուլտուրայով, այլ նաև բազմազան են իրենց տեսականիով՝ ազգային և այլ խոհանոցների ընտրանիով: