Բնության և պատմության հուշարձանների հետ հաղորդակցվելու և հանգիստը առավել արդյունավետ դարձնելու համար հիանալի պայմաններ է առաջարկում

Սիսիանի «ԼԱԼԱՆԵՐ» հյուրանոցը:
     Նախնադարյան մարդու ոտնահետքերն ու նկարազարդ վկայագրերը պահպանած լեռնապարերի, լայնահուն գետերի ու չքնաղ ջրվեժների բնօրրան է Սիսիան քաղաքը, Այստեղ քարաժայռերը հաղորդակցվում են տիեզերքի հետ:
     Հանգրվանելով Սիսիանի «ԼԱԼԱՆԵՐ» հյուրանոցում, դուք կրող եք հաճելին զուգակցել օգտակարի հետ, հյուրանոցի հիանալի պայմաններում անցկացրած ձեր պասիվ հանգիստը հակադրել ակտիվ հանգստի զարմանահրաշ առաջարկներով՝ ակնդիր դառնալ Շաքիի ջրվեժի կախարդանքին, այցելել նախապատմական ՈՒղտասար, Որոտավանքի համալիր, Որոտնաբերդ, Մելիքի կամուրջ, Քարահունջի Զորաց քարեր, Սիսավան և այլ բազում զարմանահրաշ վայրեր, սրանով իսկ ձեր անցկացրած ամեն օրը դարձնելով հիշարժան:
     
Սիսիանի «ԼԱԼԱՆԵՐ» հյուրանոցը արդյունավետ հանգրվան է նաև գործարար, ակտիվ գործունեություն ոլորտ նախընտրող այցելուների համար:

          
      Իր գործին քաջատեղյակ, սրտաբաց վերաբերմուքով աշխատակազմը հյուրերի նկատմամբ անհատական, ջերմ ու քաղաքակիրթ վերաբերմունքով, ընդգծում է հայ մարդու հյուրընկալուրյան դարավոր բարի համբավը:

      Ճաշակով կահավորված, լուսավոր սենյակները, հանգստի ու ժամանցի սրահները, իրենց հարմարավետությամբ հարազատ տան զգացողությամբ են վարակում, ստեղծում ընկերային ու ընտանեկան հանգստի մշտապես պահանջված միջավայր:
            Հարուստ խոհանոցով, առատ սեղաններով, տեղական թարմ ու սննդարար կերակրատեսակներով, հյուրասիրության ազգային ավանդույթներով է ներկայանում «ԼԱԼԱՆԵՐ» հյուրանոցը: