ԳՈՐԻՍԻ
«ԼԱՐԱ» ՀՅՈւՐԱՆՈՑ

Սյունաց աշխարհի գոհարը՝ Գորիս քաղաքը, իր բնության ու պատմամշակութային հրաշալիքներով Հայաստանի ամենատեսարժան վայրերից և տուրիստական կենտրոններից է:

Երկնասլաց լեռների զարմանահրաշ պատկերաշարով, կանաչ ծառաստաններով, իր անկրկնելի, յուօրինակ կոլորիտով ու սրտաբաց, հյուրընկալ մարդականցով Գորիսը անջնջելի հետք է թողնում հյուրերի սրտում ՝ հանգիստը դարձնելով անմոռանալի:


      Հազարամյա պատմության կենդանի վկայագրերով, Խնձորեսկի քարանձավներով, որտեղ դեռևս առկա է հնաբնակների կենցաղի հետքերը, այս տարածաշրջանը տուրիզմի բոլոր ճյուղերը / հոգևոր, էկոտուրիզմ, էքստրեմալ տուրիզմ և այլն/ նախընտրողների համար ունի բազմազան առաջարկներ:

      Սյունիքում է գտնվում X-րդ դարի հոգևոր կենտրոն հանդիսացող, եկեղեցաշինության գլուխգործոցներից մեկը՝ նշանավոր ՏԱԹևԻ վանքային համալիրը:
Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող ճոպանուղին, որը գրանցված է ԳԻՆԵՍԻ ռեկորդների գրքում:


ԳՈՐԻՍԻ «ԼԱՐԱ» ՀՅՈւՐԱՆՈՑՈւՄ
հանգրվանելով , կանցկացնեք արդյունավետ ու բազմաբովանդակ հանգիստ , զուգակցելով հաճելին օգտակարի հետ:
      Ակտիվ հանգստ կազմակերպելու համար հյուրանոցը կտրամադրի տարբեր փոխադրամիջոցներ, ուղեկցորդներ և այլն:

     Տպավորություններով հարուստ օրը տրամադրող ու նրբաճաշակ միջավայրում լրացնելու համար հյուրանոցի բազմափորձ աշխատակազմը բոլոր պայմանները ստեղծել է: Այստեղ կան հանգստի ու ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Երեք տասնյակից ավել հարմարավետ սենյակներում հյուրերը կարող են օգտվել անվճար ինտերնետ կապից, գործում են հանգստի սրահները, բացօթյա սրճարանն ու ռեստորանը:
Գորիսեցիների համար հյուրընկալությունն ու հյուրասիրությունը ազգային արժանապատվության խնդիր է: Միշտ ճոխ ու առատ սեղաններով, ազգային խոհանոցի անզուգական կերակրատեսակներով և հյուրերի նկատմամաբ անհատական մոտեցմամբ «ԼԱՐԱ» հյուրանոցը եղել ու մնում է քաղաքի ամենանախընտրելի հանգրվաններից մեկը: