«ԼԱԹԱՐ» հյուրանցային համալիրը բացման առաջին օրվանից նկատելիորեն առանձնացավ իր զբաղեցրած լայնածավալ տարածքով և դրանում ստեղծված պայմաններով:

Այս բազմաֆուկցիոնալ համալիրը կգոհացնի ամենախստապահանջ այցելուին, քանի որ ինչ նախասիրություն էլ ունենա այստեղ հանգրված հյուրը, կգտնի իր ճաշակին համապատասխան միջավայր և կվայելի արդյունավետ հանգիստ:
     Հյուրանոցային համալիրը իր տարբեր կարգի համարներով համապատասխանում է միջազգային ընդունված չափորոշիչներին: Նրբաճաշակ, դասական գունային լուծումներով, նպատակային կահավորմամբ, տեխնիկական ամենաբարձրակարգ հագեցվածությամբ սենյակները տրամադրող են ու հարմարավետ:
     Պրոֆեսիոնալ անձնակազմի ընգդծված հոգատարության, ամեն հյուրի նկատմամբ անհատական մոտեցման շնորհիվ «ԼԱԹԱՐ» հյուրանոցը մշտապես պահանջված է, այդ են հաստատում ամեն տարի բազմապատկվող կրկնայցերը:
      Հետաքրքիր ժամանցի համար այստեղ գործում են ժամանակակից կահավորմամբ մարզասրահները, խաղասրահները, լաունջ բարն ու սրճարանները: Առանձնակի տպավորիչ է «Մշո տուն» գինետուն- ռեստորանը, որը հայկական ազգային կոլորիտի մանրակերտն է ոչ միայն իր ձևավորմամբ , այլ նաև առաջարկվող կերակրացանկով,
մատուցման ոճով ու բովանդակությամբ:



     Ինտերիերի և էքստրերերի բարձրաճաշակ ներդաշնակություն, մատուցվող ծառայությունների և սպասարկման բարձրակարգ չափանիշներ, հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաբնույթ առաջարկներ:
     Բազմաբնույթ հանդիսություններ, կոորպորատիվ միջոցառումներ, կոնֆերանսներ, բիզնես լաչեր և առանձնահատուկ տոնակատարություններ, այս ամենի կազմակերպման ու անցկացման համար «ԼԱԹԱՐ» համալիրը ունի տարիների փորձառություն և
բարի համբավ:
      Ռեստորանային համալիրը Երևանում եզակիներից է իր շքեղ ու դասական ձևավորմամբ, նրբաոճ կահավորմամբ և իր հարուստ կերակրացանկով, իսկ փորձառու խոհարարների ստեղծագործ մտքի ու վարպետության արդյունքում մատուցվող կերակրատեսակները անկրկնելի են դառնում ոչ միայն համային որակներով, այլ նաև մատուցման կուլտուրայով:
Բակային հատվածը մի կողմից ապրում է ժամանակակից կյանքի ռիթմով՝ բացօթյա լողավազանով, որ անկրկնելի ժամանցի ու հանգստի գոտի է, բացօթյա սրճարանը, որ էկզոտիկ միջավայր է ստեղծում իր ջրվեժ – վարագույրով և մյուս կողմից ավանդական, ազգային կոլորիտով ռեստորանային տաղավարները, որ էկո տուրիզմի սիրահարների համար իսկական հայտնություն է դարձել:

+37411 520000

+37410 380711

www.latar.am