Հայաստանի լեռնային դրախտավայրի՝ Սյունիքի մարզային կենտրոնն է Կապան քաղաքը: Բնության, պատմության ու մշակութային ակրկնելի ու զարմանահրաշ կոթողներով, լեռնային կլիմայով, գետերի ու բնական աղբյուրների սառնորակ շնչառությամբ, սոսյաց անտառներով, կանաչ այգեստաններով ու ծաղկաշատ մարգագետիններով այս տարածաշրջանը անփոխարինելի տուրիստական երթուղի է և առողջարանային հանգստավայր:
      Գետերով երզված քաղաքը ժամանակակից կյանքի կենսառիթմով, իր բազմաբնույթ ենթակառուցվածքներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերից է: Հինավուրց վանք ու խաչքարեր, բնության արգելոց թանգարաններ, հազարամյա բերդ ու ամրոցներ, բաց երկնքի տակ փռված պատմության կենդանի վկայագրեր ու պատկերասրահ:
      Սյունյաց աշխարհի անկրկնելի խոհանոցը իր բոլոր կերակրատեսակներով, նախուտեստների, աղցանների, աղանդերների, տեղական արևահամ մրգահյութերի, բուժից դեղաբույսերից պատրաստված թեյերի բազմազանությամբ կհիացնի անգամ ամենախստապահանջ գուրմաններին:
«ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱԳՈՐԾ» հյուրանոցը ճանաչված է իր տարիների փորձառությամբ ու ավանդույթներով : Այն տարիներ շարունակ հյուրընկալել է աշխատավոր կոլեկտիվների, ովքեր իրենց աշխատանքով շենացրել ու կերտել են մարզի պատմությունը, նրանց համար դառնալով հարազատ տուն և օթևան: Այսօր էլ իր մատչելիությամբ այս հյուրանոցը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հին ու բարի ավանդույթներով հարուստ, սրտաբաց ու հարմարավետ այս հանգրվանը:
    Գտնվելով քաղաքի կենտրոնում հյուրանոցը հիանալի հնարավորություն է ստեղծում աշխատանքային, բիզնես գործառույթներ իրականացնելու համար: Այստեղ գործում են կոլեկտիվ հանդիպումների համար նախատեսված սրահներ՝ տեխնիկական հագեցվածությամբ և ժամանակակից կապի միջոցներով: Շուրջ հարյուր հարմարավետ, լուսավոր, կենցաղի և հիգինայի պարագաներով, հանգստի ու ժամանցի հնարավորություններով համարները ընկերային և ընտանեկան հանգստի համար լավագույն պայմաններ են առաջարկում:
     Հյուրանոցում գործում է նաև ընդարձակ ռեստորան, որտեղ կարելի է կազմակերպել կոորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ: Մշտապես պատրաստակամ, իրենց գործին քաջատեղյակ աշխատակազմը կարճ ժամանակում կիրականացնի ցանկացած միջոցառում բարձր մակարդակով, ճաշակով ու տպավորիչ դարձնելու գործառույթը: