Հայաստանի հյուսիսային շրջանը, որտեղ տեղակայված է հյուրանոցը, առանձնանում է իր բնակլիմայական առավելություններով: Այստեղ տարվա բոլոր եղանակներն էլ հաճելի են ու տրամադրող և պասիվ, և ակտիվ հանգստի համար:
     Գուգարաց և Ոսկեպար լեռնաշղթաներով երիզված Նոյեմբերյան քաղաքը, տուրիզմի համար դեռևս քիչ բացահայտված վայրերից է, չնայած այն հանգամահքին, որ տարածաշրջանը իր յուրօրինակ բնությամբ, մշտադալար անտառներով, մրգաստաններով, հորդառատ գետերով, գունագեղ բնաշխարհով առողջարանային հանգստի լավագույն վայրերից է:
     Բնության հրաշքները բազմապատկում են պատմության ու մշակույթի հազարամյ հուշարձանները՝ կիկլոպյան քարանձավներ, հնամյա բերդեր ու ամրոցվեր, վանքեր , դամբարանադաշտեր, խաչքարեր ու եկեղեցիներ:
           Բնության և պատմության հուշարձանների հետ հաղորդակցվելու և հանգիստը առավել արդյունավետ դարձնելու համար հիանալի պայմաններ է առաջարկում

«ԼԵՎՈՆ ԵՐԿՐՈՐԴ» հյուրանոցը:

          
      Ճաշակով կահավորված, լուսավոր սենյակները, հանգստի ու ժամանցի սրահները, իրենց հարմարավետությամբ հարազատ տան զգացողությամբ են վարակում, ստեղծում ընկերային ու ընտանեկան հանգստի մշտապես պահանջված միջավայր:


     Իր գործին քաջատեղյակ, սրտաբաց վերաբերմուքով աշխատակազմը հյուրերի նկատմամբ անհատական, ջերմ ու քաղաքակիրթ վերաբերմունքով, ընդգծում է հայ մարդու հյուրընկալուրյան դարավոր բարի համբավը, նրանց հանգիստը դարձնելով հիշարժան:

      Հարուստ խոհանոցով, առատ սեղաններով, տեղական թարմ ու սննդարար կերակրատեսակներով, հյուրասիրության ազգային ավանդույթներով է ներկայանում «ԼԵՎՈՆ ԵՐԿՐՈՐԴ» հյուրանոցը, որի տիրուհու՝ իր բարեգործությամբ ու հայուհու պատվարժան կեցվածքով ճանաչված, Ֆլորա Անտոնյանի համար այս ամենը պատվի ու արժանապատվության խնդիր է