Անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում է ծվարել հրաշագեղ բնությամբ, օդի մաքրությամբ և բուժարար հանքային ջրով հռչակված Ջերմուկ քաղաքը, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով:

Ջերմուկը ոչ միայն առողջարանային, այլ նաև հանգստյան քաղաք է: Քաղաքի դիրքը, տեսարժան վայրերն ու դրախտային բնությունը հանգստի լավագույն գրավականներ են:

Հանգստյան հիանալի վայր է հատկապես քաղաքի կենտրոնում գտնվող հանքային ջրի ըմպելասրահը և նրա շրջակայքում գտնվող գեղեցիկ այգին՝ ճեմուղիով, արձաններով, կանաչ պուրակով, լճով ու նրա վրա պտտվող լաստ-սրճարանով:

Հեռ. +374 287 2 12 56, +374 55 81 11 18



Ջերմուկ քաղաքի կենտրոնում է գտնվում «Լայֆ» հյուրանոցը: Գտնվելով գլխավոր տեսարժան վայրերից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա, հյուրանոցը նաև իր հյուրերի համար ապահովում է
լավագույն պայմանները` լիարժեք հանգստի և լավ ժամանցի համար:


Հյուրանոցը մեկհարկանի է, և գործում է շուրջտարի, ունի 4 համար` 3 հատ 2 սենյականոց, 2 տեղանոց և 1 հատ 1 սենյականոց, 2 տեղանոց: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են՝ ստեղծելով լավագույն հանգստի հնարավորություններ հյուրերի համար: Սենյակն ապահովված է ջեռուցման համակարգով, մշտական տաք և սառը ջրի մատակարարմամբ, արբանյակային ալեհավաքով և մշտական Wi Fi ինտերնետային կապով:

     «Լայֆ» հյուրանոցի բակում կա նաև փոքր կանաչապատ տարածք /ծաղկաստան/, որում տեղակայված բացօթյա պատշգամբում ամառային Ջերմուկյան զով երեկոները ավելի են հագեցնում ձեր հանգիստը: Իսկ հյուրանոցի աշխատակազմի սրտաբաց վերաբերմունքի և հյուրընկալության շնորհիվ ձեր հանգիստը դառնում է առավել հաճելի և ձեր կեցությունը Ջերմուկում՝ անմոռանալի:

Հեռ. +374 77 81 77 18