Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ հանդիսացող քաղաքների շարքում Ստեփանավանն ամենապահանջվածներից է։ Հանրապետության հյուսիսային շրջանում գտնվող այս քաղաքը առանձնանում է իր բարենպաստ կլիմայով՝ մեղմ ձմեռներով, գունագեղ գարուններով, զով ամառներով և բերքառատ աշուններով։ Ձորագետի հովտում, Բազումի լեռնաշղթայի ստորոտում, գեղանկար հարթավայրում գտնվող Ստեփանավանը իր հրաշք բնությամբ հանգիստի վայելքը կրկնապատկում է, և այստեղ հանգրվանող հյուրերին անմոռանալի տպավորություններով հարուստ օրեր պարգևում։
     Այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահարուստ Դետրոպարկը, որտեղ աճող եղևնիների, սոճիների պուրակները առողջարանային հանգստի
անփոխարինելի միջավայր են ապահովում։
      Ստեփանավանի «ԼՈՌԻ ԲԵՐԴ» հանգստյան տանը հանգրվանելով, դուք ոչ միայն կվայելեք այս անզուգական բնության հրաշագործ առողջարար շունչը, այլ նաև կղաղորդակցվեք հայ ժողովրդի հազարամյա պատմամշակութային արժեքներին, որտեղ այցելություններ կկազմակերպվեն տեղի փորձառու ուղեկցորդների հետ։
 

      Մշտապես սրտաբաց, առատ սեղաններով, ջերմությամբ ու նվիրվածությամբ են այս հյուրանոցում դիմավորում, ընդունում ու ճանապարհում հյուրերին: Այս վերաբերմունքն է դարձել կարևորագույն առավելությունը, որ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակն ու կրկնայցերը: «Լոռի բերդ» հանգստյան տունը իր գործին անմնացորդ նվիրված իր աշխատակազմով, ընտանեկան օջախ է հիշեցնում, ուր ամեն հյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում , հոգ են տանում նրանց հանգիստն ու ժամանցը արժանավայել կազմակեպելու համար:
     
Հյուրանոցն ունի ճաշակով կահավորված, համապատասխան տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, հիգիենայի պարագաներով հագեցած սենյակներ, հանգստի սրահներ: Արդյունավետ հանգստի համար առանձնակի տպավորիչ ու բազմաֆուկցիոնալ է հյուրանոցի բակը: Կանաչախիտ ծառ ու ծաղիկներով զարդահյուսված, արևաշող մրգերով ծանրաբեռ այգիները, ժամանցի, ակտիվ հանգստի համար նախատեսված բազում առաջարկներով, այստեղ անցկացրած ամեն օրը դարձնում են անկրկնելի:
Լոռու մարզը աշխարհին հայտնի է նաև իր անկրկնելի ազգային խոհանոցով: Թարմ, էկոլոգիապես մաքուր, լեռնային սառնորակ աղբյուրներից սնվող, արևի ջերմությամբ հասունացած մրգերից ու բանջարեղենից պատրաստված կերակրատեսակնեորվ է ներկայանում «Լոռի Բերդ» հանգստյան տան խոհանոցը։

Հեռ՝ +374 91 76 07 35
      +374 94 76 07 35
      +374 91 64 16 11

Էլ. հասցե: lori.berd@mail.ru

www.loriberd.am