Այստեղ բնությունը, որպես հանճարեղ նկարչի կենդանի կտավ, շոյում է աչքերդ, հիացնում սիրտդ, գուրգուրում հոգիդ, կազդուրում մարմինդ:




      Աշխարհում քիչ են այն հյուրատները, որոնք գտնվելով ակրկնելի բնաշխարհի գրկում, շրջապատված լինեն հազարամյակների պատմության խորքից եկող բերդերով ու վանքերով, պատմամշակութային բացառիկ կոթողներով, արգելոց թանգարանով, չբացահայտված բնակատեղիներով, քարայրներով, կիճերով ու քարանձավներով: Ուր լեռներն այդքան մոտ լինեն երկնքին, ուր գետերն ու բնական աղբյուրները հազվագյուտ ծառ ու ծաղկունքով զարդարեն սարահարթերը:
Լեռների գրկում, բազմագույն ծառ ու ծաղկաստաններով զարդահյուսված, ազգային ոճավորմամբ ձևավորված, ազգային հյուրընկալության և հյուրասիրության դարավոր ավանդույթների պահպանմամբ, բարի ու սրտաբաց իր աշխատակազմով «ԼՈՒՍԻՏՈՒՐ» հյուրանոց -հանգստյան գոտին, ասես Հայաստանի մանրակերտը լինի: Այստեղ հանգրվանել, նշանակում է լիարժեք ճանաչել Հայաստանն ու հայ մարդուն:

www.lucy-tour.com
Հեռ: (+374) 98 779 778

Դեպի շրջակա տեսարժան վայրեր փորձառու էքսկուրսավարների ուղեկցությամբ կազմակերպվում են քայլարշավներ, հեծանվային երթուղիներ, տրամադրվում են նաև հարմարավետ տրանսպորտային միջոցներ:

      Այստեղ անցկացրած ամեն օրը անմոռանակի վայելք է, տպավորությունների չկրկնվող շղթա, որ այցելուներին օղակում է հարազատ միջավայրի զգացողությամբ ու մշտապես ձգում դեպի իրեն: Դրա ամենալավ վկայությունը այստեղ ամեն տարի ավելացող կրկնայցերն են:

     Վայրի բնության մեջ, ժամանակակից հանգստի ու ժամանցի բազմաբնույթ առաջարկներով է ներկայանում այս հանգստավայրը:
      Արդիական սարքավորումներով, կապի և տեխնիկական միջոցներով հագեցած քոթեջներն ու հյուրանոցային համարները անհրաժեշտ բոլոր պայմաններն ունեն անհատական և ընտանեկան հանգիստը լիարժեք անցկացնելու համար:
      Սպորտային և խաղահրապարակներ, շատրվանների թարմացնող շնչով ժամանցի անկյուններ, լողավազան, շոգեբաղնիք, բարեր ու սրճարան, ռեստորան, որտեղ մատուցվում են տեղի արևահամ բերք ու բարիքով պատրաստված կերակրատեսակներ: Հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ, վարպետության դասեր: