Վանաձոր քաղաքը իր մեծությամբ և նշանակությամբ Հայաստանի երրորդ քաղաքն է:

Այն իր լեռնային բնաշխարհով առողջարանային և ակտիվ հանգիստ անցկացնելու համար հիանալի հնարավորություններ է ստեղծում, մեկ անգամ այստեղ այցելելով, անհնար է չգերվել նրա քաղաքակիրթ կոլորիտով:
     «ՄԱԳՀԱՅ» հյուրատունը իր յուրօրինակ ոճավորմամբ ու դասականությամբ, անզուգական կանաչ գոտիներով շրջապատված, ժամանցի և հանգստի կազմակերպման բազմաբովանդակ առաջարկներով վաղուց արդեն դարձել է զբոսաշրջիկների ու տեղաբնակների ամենանախընտրելի օթևաններից մեկը:
     Ազգային ոգով ու եվրոպական չափանիշներով ձևավորված այս հյուրատունը կարճ ժամանակում սեփական տան ու օջախի զգացողությամբ է վարակում, դառնալով պահանջված ու հարազատ: Նրբաճաշակ, հարմարավետ սենյակները հագեցած են ժամանակակից կապի ու հաղորդակցության միջոցներով, հիգիենայի և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով:

     Հյուրասիրությունը հայ ժողովրդի ազգային նկարագիրն ընդգծող ավանդուրթներից է և, որպես հայկական իսկական օջախ, «ՄԱԳՀԱՅ» հյուրատանը հյուրին ընդունում ու ճանապարհում է առատ սեղաններով՝ մաքրակեցաղ ու սրտաբաց:
     Հյուրատունն ունի հսկվող ավտոկայանատեղ:

     Այգին ու բակը հարմարեցված են բացօթյա զվարճանքների և ակտիվ հանգստի համար:

      Հյուրերն առաջարկվում են նաև այցելություններ դեպի տեսարժան վայրեր, պատմամշակութային կոթողներ, որոնցով հարուստ է տարածաշրջանը, քայլարշավներ և այլն:
      Հյուրատան հանգստի և ժամանցի գոտիները ևս առանձնանում են իրենց հարմարավետությամբ և ձմռան ամիսներին անգամ, այստեղ հանգրվանելով, ամեն օրը դառնում է վայելք՝ հիշարժան ու անփոխարինելի:

Հեռ՝ +374 91 380 305,
+374 77 094 029 (ամրագրման համար)
· +374 91 250 686,
· Էլ. հասցե: marined61@rambler.ru gevmkrt11@mail.ru