Վայքի անկրկնելի բնաշխարհի գրկում է գտնվում «ՄԱՐԻԱ» հյուրանոցը։
Զբոսաշրջիկների համար ակտիվ հանգստի բացառիկ առաջարկներ ունի Վայոց Ձորի մարզը՝ հազարամյակների պատմության խորքից եկող բերդեր ու վանքեր, պատմամշակութային բացառիկ կոթողներ, արգելոց թանգարան, չբացահայտված բնակատեղիներ, քարայրներ, կիրճեր ու քարանձավներ:

Ուր լեռներն այդքան մոտ են երկնքին, ուր գետերն ու բնական աղբյուրները հազվագյուտ ծառ ու ծաղկունքով զարդարում են սարահարթերը:
Այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ նշանավոր է իր գինեգործության ավանդույթներով։

«ՄԱՐԻԱ» հյուրանոցում կարելի է ըմբոշխնել տեղի գինեգործ վարպետների պատրաստած արևահամ գինիների ողջ տեսականին։

Հեռ։ +374 94 383880

Հանգրվանել «ՄԱՐԻԱ» հյուրանոցում, նշանակում է վայելել լիարժեք հանգիստ և ճանաչել Հայաստանն իր հրաշքներով:

Ճաշակով կահավորված, լուսավոր սենյակները, հանգստի ու ժամանցի սրահները, իրենց հարմարավետությամբ հարազատ տան զգացողությամբ են վարակում, ստեղծում ընկերային ու ընտանեկան հանգստի մշտապես պահանջված միջավայր:

Իր գործին քաջատեղյակ, սրտաբաց աշխատակազմը հյուրերի նկատմամբ անհատական, ջերմ ու քաղաքակիրթ վերաբերմունքով, ընդգծում է հայ մարդու հյուրընկալության դարավոր բարի համբավը, նրանց հանգիստը դարձնելով հիշարժան:

Արդյունավետ ժամանցի կազմակերպման համար ևս հյուրանոցն ունի հիանալի պայմաններ։

Հյուրանոցին կից գործում է նաև ռեստորան, որի ընդարձակ սրահը տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար պահանջված է ոչ միայն տեղաբնակների, այլ նաև քաղաքի հյուրերի կողմից: Հարուստ խոհանոցով, առատ սեղաններով, տեղական թարմ ու սննդարար մթերքներով, հյուրասիրության ազգային ավանդույթներով է ներկայանում հյուրանոցը։