Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը, որտեղ տեղակայված է «ԷԼԵՆ - ՄԻԼԵՆ» հյուրանոցը, Հայաստանի բերք ու բարիքի անսպառ շտեմարանն է: Կանչազարդ այգեստաններով, լեռնային սառցադաշտերից սկիզբ առնող Մեղրի գետի սառնաշունչ թարմությամբ, հնամյա կոթողներով, հյուրասեր մարդկացով այն կարող է դառնալ տուրիստական հիանալի երթուղի:

Մեղրին Հայաստանի ամենատաք շրջանն է, և պատահական չէ, որ նախկինում այս բնակավայրը, որ հազարամյակների պատմություն ունի, կոչվել է Արևիք, արևի հանգրվան ու արևաշող երկիր:
Բնակլիմայական նպաստավոր պայմանները հնարավորություն են տալիս տարվա բոլոր եղանակներին այստեղ ակտիվ հանգիստ անցկացնել: «ԷԼԵՆ – ՄԻԼԵՆ» հյուրանոցը այդ հանգիստը լիարժեք դարձնելու համար լավագույն պայմաններ է առաջարկում:

Ընտանեկան միջավայր, հարմարավետ, ճաշակով կահավորված սենյակներ, որոնք հագեցած են հանգստի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով, նվիրված վերաբերմունք հյուրերի նկատմամբ, այս ամենն արժեվորում են այստեղ անցկացրած ամեն օրը:
Հյուրանոցին կից գործում է նաև ռեստորան, որի ընդարձակ սրահը տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար պահանջված է ոչ միայն տեղաբնակների, այլ նաև քաղաքի հյուրերի կողմից:

      Բնական, էկոլոգիապես անգերազանցելի մթերքներով, բազմազան կերակրացանկով, սյունեցիներին բնորոշ առատ ու սրտաբաց հյուրասիրությամբ, հյուրընկալության դարավոր բարի ավանդույթներով է իր հյուրերին ընդունում ու ճանապարհում «ԷԼԵՆ – ՄԻԼԵՆ» հյուրանոցի աշխատակազմը:

Հյուրերը հնարավորություն ունեն, իրենց հանգիստը արդյունավետ դարձնելու համար, այցելություններ կազմակերպել շրջակա պատմամշակութային տեսարժան վայրեր, որոնցով հարուստ է տարածաշրջանը: