Համաշխարհային հռչակ ունեցող, հազարամյա պատմությամբ վեհաշուք հնավայրի՝ Գառնի հեթանոսական տաճարի անմիջական հարևանությամբ է գտնվում «ՄԵՐ ՕՋԱԽԸ» ռեստորանը:

      Աշխարհում շահեկան են այն ռեստորանները, որտեղ հյուրընկալվողները բացառիկ հնարավորություն ունեն այսքան մոտիկից հաղորդակցվելու բազմադարյա մշակութային ու հոգևոր արժեքի հետ:
Գառնիի ամրոցը գտնվում է Երևանից 28կմ արևելք՝ ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա։

      Ազատ գետի ափին 100մ խորություն ունեցող խիրճում է գտնվում բնության հրաշքներից մեկը՝ Քարերի սիմփոնիան։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև միջնադարյան ամենանշանավոր Վանքային համալիրը՝ Գեղարդավանքը։ Այս բոլոր հուշարձանները ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգություն։

      «ՄԵՐ ՕՋԱԽԸ» հայ մարդու տուն է, որտեղ հյուրին ընդունում են առատ սեղաններով, սրտաբաց ջերմությամբ։ Հարգում են , նրանց օրը դարձնելով տոն ու անմոռաց հիշողություն։

    «ՄԵՐ ՕՋԱԽԸ» ռեստորանը Հայաստան այցելած հյուրերի համար պահանջված հանգրվան է ոչ միայն այն պատճառով, որ այն գտնվում է պատմամշակութային բացառիկ կոթողների հարևանությամբ, այլ նաև նրանով, որ ռեստորանը հայկական ավանդական օջախի իրական նախատիպն է։ Ռեստորանն իր արտաքին և ներքին ձևավորմամբ, կենցաղային իրերով, տեղում թխվող թոնրահացի բույրով, ազգային ոգով ու ազգային հյուրընկալության լավագույն ավանդույթներով լիարժեք պատկերացում է տալիս հայ ժողովրդի նկարագրի մասին։

       Այստեղ մատուցվող կերակրատեսակները տպավորիչ են նրանով, որ դրանց պատրաստման գործընթացին կարող եք դառնալ անմիջական ականատեսն ու մասնակիցը:

Կերակրացանկը բազմազան է, դրանք առանձնանում են և իրենց համային որակներով, մատուցման կուլտուրայով, և որակով, քանի որ օգտագործվող մթերքները սնվում են տեղի անապական, սառնորակ ու անկրկնելի ջրով:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԵՌ.՝ (+374)91 195932
Գ․ Գառնի Գ․Զոհրաբ 31