Հայաստանում առաջին հինգաստղանի հյուրանոցը, որը տուրիզմի ոլորտի ամենաներկայացուցչական հանգրվանը լինելուց բացի, արդեն դարձել է նրա ամենապահանջված այցեքարտը:
     «ՄՈւԼՏԻ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ» հյուրանոցը իր հիմնադրման առաջին օրվանից կոչված էր նոր սանդղակ ձևավորելու և նոր արժեհամակարգ թելադրելու տուրիզմի ոլորտում:
     Գեղեցիկ միջավայրը դաստիարակում է ոչ միայն ճաշակ, նրբանկատություն, այլ նաև ստեղծում է տրամադրություն, արժեվորում է մարդուն, բարձրացնում նրա ինքնագնահատականը:

     Իսկ երբ այդ ամենն արվում է օտարերկրյա հյուրերի համար՝ արդյունքը բազմապատկվում է, քանի որ այն դառնում է տվյալ երկիրի հյուրընկալության չափորոշիչները գնահատելու միջոց:
     Հայաստանի հնամենի պատմություն և մշակույթ ունեցող մայրաքաղաք Երևանի հյուրասիրության և հյուընկալության դարավոր ավանդույթները պահպանելով, այս հյուրանոցը գերժամանակակից սպասարկման կուլտուրայի լավագույն օրինակ է, ուր հանգիստը վայելք է, ժամանցն՝ անմոռանալի:
      Հյուրանոցն ունի ժամանցի և հանգստի բազմաբնույթ առաջարկներ՝ տպավորիչ ու տրամադրող փակ և բացօթյա լողավազաններ, ջազ և սիգար բարեր, ֆիտնես և գեղեցկության կենտրոններ, մարզասրահ, շոգեբաղնիք, մանկական խաղասրահ և այլն, որոնք հագեցած են անհրաժեշտ բարձրորակ սարքավորումներով, էկոլոգիապես մաքուր նյութերով ու պարագաներով:


    Առանձնակի ոճավորմամբ ու արդյունավետությամբ է առանձանում առողջարար բուժական կենտրոնը, ուր ձեզ կսպասարկի պրոֆեսիոնալ, բարձր որակավորմամբ անձնակազմը:
      Բազմաֆունկցիոնալ, ժամանակակից բոլոր չափանիշների համապատասխանությամբ համաժողովների համար նախատեսված ընդարձակ դահլիճներ, շուրջօրյա բիզնես կենտրոն, հանդիսությունների սրահ և բազում այլ առաջարկներ, որոնք ամբողջացնում են հյուրանոցի գերարդիական բնութագիրը:
     

«ՄՈւԼՏԻ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ»-ը իր առանձնահատուկ նրբաոճ շքեղությամբ արքայական վայելք է ապահովում հանգստի սենյակներում և ննջարաններում: Դրանցից յուրաքանչյուրը իր անկրկնելի աուրան ունի, իր յուրօրինակ տրամադրությունը, որը գունային բարձրարվեստ լուծումներով, նրբանկատորեն ընտրված կահույքի և խստաճաշակ ինտերիերի համադրման արդյունք է:
      Հյուրանոցային համալիրը լրացնում ու կրկնակի արժեվորում են հարակից կառույցները, որոնց մեջ, դրախտային միջավայրում առանձնանում են իրենց տեսակով բացառիկ կառույցներ՝ առանձնատներ, որոնք իրենց հոյակերտ տեսքով ու ներքին յուրօրինակ դասական շքեղությամբ , անմոռանալի հանգիստ են ապահովում: