Առողջարանային քաղաք Դիլիջանը առաձնանում է ոչ միայն իր բարձր լեռնային կլիմայով, անտառների թարմ ու կենսական օդով, բուժիչ ու սառնորակ աղբյուրներով, այլ նաև իր ազգային մշակույթով ու յուրօրինակ կոլորիտով:

        Հազարավոր զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են Դիլիջան մշտապես քաղաքը նրանց համար բացահայտվում է յուրովի, դառնում հարազատ:
 
          Ցանկացած հյուրատուն տվյալ երկրի մանրակերտն է նրա կացութաձևի, սովորույթների և ազգային նկարագրի ճշտգրիտ արտացոլանքը:

        «ՄԻՄԻՆՈ» հյուրատունը մեկն է Դիլիջանի բազմաթիվ հյուրընկալ օջախներից, ուր ընտանեկան միջավայրը լրացնում ու բազմապատկում է քաղաք-առողջարանի հմայնքն ու ձգողականությունը: Իրենց ձևով ու բովանդականությամբ մեկ տասնյակից ավել սենյակներ, որտեղ ջերմ, մաքրակենցաղ ու սրտաբաց միջավայրն է իշխում` հանգստի և ժամանցի բազմազան առաջարկներով:


       Տեղական կոլորիտին այնքան ներդաշնակորեն է լրացնում սիրված ֆիլմի` ՄԻՄԻՆՈՅԻ անունն ու կերպավորումը: «ՄԻՄԻՆՈ» վրացերեն նշանակում է բազե, որը արժանապատվության և հպարտության խորհրդանիշ է: «ՄԻՄԻՆՈ»-ի անձնակազմը նույն նախանձախնդրությամբ է ընդունում և ճանապարհում հյուրերին:
        Դիլիջանն իր հյուրերի համար սիրելի և պահանջված է ազգային հյուրընկալությամբ, բարի ու սրտաբաց մարդկացով:


        Հյուրատան հարևանությամբ գործող ՄԻՄԻՆՈ ռեստորանը, ոչ միայն տեղաբնակների այլ նաև քաղաքի հյուրերի ամենասիրված և նախընտրելի խոհանոցներից է:

        Կերակրացանկի բազմազանությունը ուր ներառված են ինչպես ազգային այնպես էլ վրացական և Եվրոպական խոհանոցի լայն տեսականի ռեստորանը առանձնում է իր պրոֆեսիոնալ անձնակազմով, հյուրասիրության բարձրաճաշակ կուլտուրայով: