«ԷՄ ԷԼ» հյուրանոցը, գտնվելով պետական սահմանին մոտ, մի կարևոր առաքելություն է իրականացնում՝ օտարերկրացի հյուրերին հայ մարդու նկարագրի մասին առաջին տպավորությունն ու պատկերացումը ձևավավորելով:

      Այստեղ այդ պատասխանատվությունը կրում են արժանապատվորեն:

      Հայաստանի ամենահարավային դարբասն է Ագարակ քաղաքը: Մի կողմից բարձրադիր լեռների ամպհովանին, մյուս կողմից ջրառատ ու գեղանի Արաքս գետը այս տարածաշրջանը դարձրել են իրական դրախտային վայր հանգստի համար:

      Կանաչազգեստ սարերը, գունազարդ մարգագետինները, գետ ու աղբյուրների թարմացնող շունչը կազդուրում են հոգով ու մարմնով, անմոռանալի տպավորություններով լրացնում այստեղ անցկացրած ամեն օրը: Հովասուն ամառ, մեղմ ձմեռ, գունագեղ, բերք ու բարիքով ծանրաբեռ աշուն ու հեքիաթային բուրմունքներով գարուն՝ բնության հարափոփոխ , անկրկնելի վայելքներ, որ «ԷՄ ԷԼ» հյուրանոց այցելած հյուրերի համար այս հանգրվանը դարձնում են անփոխարինելի:

Հյուրանոցի բազմափորձ աշխատակազմի ջերմ ու հոգատար վերաբերմունքի, հայ մարդուն բնորոշ հյուրընկալության ավանդույթների պահպանմամբ, մաքրակենցաղ սպասարկմամբ այս հանգրվանը ճանաչելի է ու մշտապես պահանջված:

      «ԷՄ ԷԼ» հյուրանոցում լիարժեք հանգիստ անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ճաշակով կահավորված հարմարավետ սենյակներ, հասանելի ինտերնետ կապ և, որ ամենակարևորն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հյուրի նկատմամբ:
      Հյուրանոցին կից գործում է նաև ռեստորանային համալիր, որտեղ հիանալի հանգստը զուգակցվում է այս լեռնաշխարհի ժողովրդին բնորոշ առատ սեղաններով, սրտաբաց, մաքրակենցաղ սպասարկմամբ ու յուրօրինակ ազգային կերակրատեսակներով: