Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ հանդիսացող քաղաքների շարքում Ստեփանավանը ամենապահանջվածներից է; Հանրապետության հյուսիսային շրջանում գտնվող այս քաղաը առանձնանում է իր բարենպաստ կլիմայով՝ մեղմ ձմեռներով, գունագող գարուններով, զով ամառներով և բերքառատ աշուններով։ Ձորագետի հովտում, Բազումի լեռնաշղթայի ստորոտում, գեղանկար հարթավայրում գտնվող Ստեփանավանը իր հրաշք բնությամբ հանգիստի վայելքը կրկնապատկում է, և այստեղ հանգրվանող հյուրերին անմոռանալի տպավորություններով հարուստ օրեր պարգևում։
     Այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահարուստ Դետրոպարկը, որտեղ աճող եղևնիների, սոճիների պուրակները առողջարանային հանգստի
անփոխարինելի միջավայր են ապահովում։
      Ստեփանավանի «Միլա» հյուրատանը հանգրվանելով, դուք ոչ միայն կվայելեք այս անզուգական բնության հրաշագործ առողջարար շունչը, այլ նաև կղաղորդակցվեք հայ ժողովրդի հազարամյա պատմամշակութային արժեքներին, որտեղ այցելություններ կկազմակերպվեն տեղի փորձառու ուղեկցորդների հետ։


     «Միլա» հյուրատանը լիարժեք հանգիստ անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Հարմարավետ սենյակներ, որոնք հագեցած են հանգստի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով բազմաֆունկցիոնալ ժամանցի գոտիներ, հասանելի ինտերնետ կապ և, որ ամենակարևորն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հյուրի նկատմամբ։
     Հյուրատան բազմափորձ աշխատակազմի ջերմ ու հոգատար վերաբերմունքի, հայ մարդուն բնորոշ հյուրընկալության ավանդույթների պահպանմամբ, մաքրակենցաղ սպասարկմամբ այս հանգրվանը ճանաչելի է ու մշտապես պահանջված: Արդյունավետ, առողջարանային հանգիստը այստեղ լրացնում են տեղական թարմ ու սննդարար մթերքներից, փորձառու խոհարների կողմից պատրաստված կերակրատեսակները, որտեղ ներառված է ազգային խոհանոցի հարուստ ու բազմազան տեսականին:

Հեռ՝ (+374 99) 07 24 14,

Էլ. հասցե: alikbablumyan@mail.ru