Աշխարհում կրկնակի շահեկան են այն բարձրակարգ հյուրանոցները, որոնք դուրս են քաղաքային աղմուկից ու գտնվում են բնության գրկում:

     «ՄՈՒԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒՍ» հյուրանոցը Հայաստանի հանգստի, տուրիզմի և առողջարանային կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքի ամենագեղատեսիլ վայրում է տեղակայված:

     Ծաղկունյաց անտառածածկ լեռների , կանաչապատ մարգագետինների, լեռնային գետ ու աղբյուրների, վայրի բնության հարափոփոխ բնապատկերների չքնաղ մի գեղանկար է Ծաղկաձոր քաղաքը, իր գերարդիական ճոպանուղով:
      Այստեղ տարվա բոլոր եղանակներին հանգստի ու ժամանցի բազմաբնույթ առաջարկներ կան: Եթե այդ ամենին հավելենք նաև, որ տարածաշրջանը հարուստ է հազարամյա պատմամշակութային բացառիկ կոթողներով, ապա կուրվագծվեն այն բոլոր առավելությունները, որոնցով ներկայանում է «ՄՈՒԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒՍ» հյուրանոցը:
     Լուսավոր, արևկող սենյակները, որոնք նույնիսկ ձմռան ամիսներին, ոչ միայն ջերմ ու տրամադրող միջավայր են ապահովում, այլ հնարավորություն են տալիս մշտապես հաղորդակցվել ու վայելել ծաղկաձորյան բնաշխարհի ողջ հմայքը:

«ՄՈՒԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒՍ»

    հյուրանոցը, այն եզակներից է, որ առաջին հայացքից իր ճոխությամբ ոչ թե ճնշում, այլ ընդարձակ, սրտաբաց տան հարազատությամբ է դիմավորում, իր հյուրերին, իսկ սպասարկման բարձր կուլտուրան, անհատական հոգացությունն ու կիրթ նրբանկատությունը, որ բնորոշ է սպասարկող անձնակազմին, օգնում է նրանց կարճ ժամանակում ինտեգրվել այդ մեծ ընտանիքին:
      Ընդարձակ, բազմապրոֆիլ է բակը, կանաչապատ ու գեղեցիկ պարտեզներով: Կան խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտ, հեծանվահրապարակ և ակտիվ հանգստի բազում առաջարկներ:

     «ՄՈՒԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒՍ» հյուրանոցային համալիրը հիանալի հնարավորություն է ստեղծել նաև առանձնացված ընկերային և ընտանեկան հանգիստ կազմակերպելու համար:

     Բնության գրկում իրենց հարմարավետ շքեղությամբ, գնային ճկուն առաջարկներով գործում են քոթեջներ ու ապարտամենտներ, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

     Հյուրանոցային համալրիրն ունի արդիական սարքավորումներով հագեցած կոֆերանս դահլիճ, համակարգչային սրահ, խաղահրապարակներ, ֆիթնես ակումբ, մարզասրահ և այլ զվարճանքի պայմաններ: