Ժայռակոփ, ուղղաձիգ լեռների անկրկնելի պատկերաշար, հնամյա քարանձավների այնքան կենդանի շնչառություն, ալպիական մանուշակների հմայք:
      Անհիշելի ժամանակներից պահպանված բնության, պատմության ու մշակութային գոհարները և գերժամանակակից, աշխարհում իր թռիչքի երկարությամբ նմանը չունեցող, Տաթևի ճոպանուղին այս տարածաշրջանը դարձրել են տուրիզմի ամենապահանջված կենտրոններից մեկը:
     Հազարավոր զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են ԳՈՐԻՍ, մշտապես քաղաքը նրանց համար բացահայտվում է յուրովի, դառնում հարազատ: Գորիսն իր հյուրերի համար սիրելի և պահանջված է ազգային հյուրընկալությամբ, բարի ու սրտաբաց մարդկանցով:
           Բնության և պատմության հուշարձանների հետ հաղորդակցվելու և հանգիստը առավել արդյունավետ դարձնելու համար հիանալի պայմաններ է առաջարկում

«ՄԹՆԱՁՈՐ» հյուրանոցը:

     Այն մեկն է Գորիսի բազմաթիվ հյուրընկալ օջախներից, ուր ընտանեկան միջավայրը լրացնում ու բազմապատկում է քաղաք-առողջարանի հմայնքն ու ձգողականությունը։

Հյուրանոցի բազմափորձ աշխատակազմի ջերմ ու հոգատար վերաբերմունքի, հայ մարդուն բնորոշ հյուրընկալության ավանդույթների պահպանմամբ, մաքրակենցաղ սպասարկմամբ, այս հանգրվանը ճանաչելի է ու մշտապես պահանջված:

      «ՄԹՆԱՁՈՐ» հյուրանոցում լիարժեք հանգիստ անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները:

      Ճաշակով կահավորված հարմարավետ սենյակներ, բազմաֆունկցիոնալ ժամանցի գոտիներ, հասանելի ինտերնետ կապ և, որ ամենակարևորն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հյուրի նկատմամբ: Լուսավոր սենյակների պատուհաններից կարելի է հիանալ քաղաքի գեղեցիկ բնապատկերներով: