Հայկական ազգային խոհանոցը հազարամյակների ավանդույթներ ունի: Այն բոլոր ժամանակների քաղաքակրթությունների, կենցաղային կուլտուրայի պահանջներին համահունչ զարգացման մի ամբողջ էպոպեա է անցել:

      Հայկական խոհանոցի բազմադարյա ավանդույթների կրողն ու շարունակողն է «ՄՈւՍԱԼԵՌ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը, որն արդեն ներկայանում է նոր շնչով: Վերջերս վերանորոգված համալիրը, իր հյուրերին տեղափոխում է դեպի արմատներ, հաղորդակցվելու Հայ ժողովրդի պատմության հետ, զգալու հայի շունչը և վայելելու հայկական խոհանոցի հատընտիր բարիքները:

      Հայկական խոհանոցներից շատերը արժեվորվում են նաև նրանով, որ դրանք տեղակայված են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների, տեսարժան վայրերի, բացառիկ մշակութային կոթողների հարևանությամբ և անկրկնելի, չքնաղ բնաշխարհի գրկում:


      «ՄՈւՍԱԼԵՌ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը տեղակայված է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված թանգարան - հուշահամալիրի հարևանությամբ, հնարավորություն ունենալով հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթներով հյուրասիրել, հուշահամալիր այցելած հյուրերին:
      «ՄՈւՍԱԼԵՌ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տաղավարները կրում են Մեծ Հայքի 15 նահանգների անունները, որոնց յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր զարդաքանդակ ու նախշ լավագույնս ներակայացնում են հայկականը, հայ ժողովրդի ձգտումն արարելու, կերտելու գեղեցիկն ու մնայունը:



      Հայ մարդու համար մշտապես կարևորվել է հյուրընկալության և հյուրասիրության մշակույթը, քանի որ այն նախևառաջ ազգային արժանապատվության խնդիր է: Գուցեև սա է այն ֆենոմենը, որ զարմանքն ու հիացմունքը միշտ ուղեկցել են Հայաստան եկած այցելուներին:

      «ՄՈւՍԱԼԵՌ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում առաջարկում են հայկական խոհանոցի ամբողջական գունապնակը: Պրոֆեսիոնալ խոհարարի հմուտ ձեռքերով պատրաստված կերակրատեսակները՝ հաճելի են անգամ ամենանրբաճաշակ գուրմանների քիմքին:

      Հայկական լավաշն ու գինին, առատ բացված սեղաններին, տրամադրություն ստեղծող երաժշտությունը, մաքուր օդն ու սպասարկան բարձր կուլտուրան հյուրերին պարգևում են անմոռանի օր ու անկրկնելի ժամանց:
      Հյուրերին նաև առաջարկվում է «ՄՈւՍԱԼԵՌ» հյուրանոցի ծառայությունները: Այն գտնվելով օդանավակայնի և պատմաշակութային բազմաթիվ հուշարձանների մոտակայքում, Հայաստան այցելած հյուրերին առաջարկում է գիշերակացի լավագույն պայմաններ: