Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում, հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի նշանավոր օրինակներից մեկի՝ Գոշավանք Վանական համալիրի հարևանությամբ:
     Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է Մեծ Վարդապետ» Մխիթար Գոշը: Վանքը կառուցվել է 1188թ.` երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ։
      Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով: Հյուրերը հնարավորություն ունեն նաև իրենց հանգիստը արդյունավետ դարձնելու համար, այցելություններ կազմակերպել շրջակա պատմամշակութային տեսարժան վայրեր, որոնցով հարուստ է տարածաշրջանը:
     Բնության և պատմության այս հրաշքները լիարժեքորեն վայելու համար հիանալի պայմաններ է առաջարկում «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» հյուրատունը: Զբոսաշրջային տունը պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 3 կարգ:
     Սրտաբաց, նվիրված, իրենց պարտականություններին քաջատեղյակ ու պատրաստակամ աշխատակազմը բոլոր պայմանները ստեղծել է արժանապատիվ հյուրընկալության և հյուրասիրության համար: Ընտանեկան միջավայր, հարմարավետ, ճաշակով կահավորված սենյակներ, որոնք հագեցած են հանգստի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով, նվիրված վերաբերմունք հյուրերի նկատմամբ, այս ամենն արժեվորում են այստեղ անցկացրած ամեն օրը:
      Բնական, էկոլոգիապես անգերազանցելի մթերքներով, բազմազան կերակրացանկով, հայ մարդուն բնորոշ առատ ու սրտաբաց հյուրասիրությամբ է առանձնանում
«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» հյուրատունը։


Հեռ՝ +(374) 93 40 73 96
+(374) 93 75 85 95