Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, արհեստների և արվեստների բնօրրան է, պատմամշակութային բարձրարվեստ կոթողների, թանգարանների ու անկրկնելի կոլորիտով ապրող և ավանդական ու նորօրյա գունեղ պատկերասրահով առանձնացող այս քաղաքը մշտապես հրապուրել է տուրիստներին:

           Գյումրին աշխարհին հայտնի է նաև հյուրընկալության յուրահատկությամբ և այդ է պատճառը, որ այստեղ տարեց տարի ավելանում են հյուրանոցներն ու հյուրատները:

        Քաղաքի հպարտություն է «ՆԱՆԷ» հյուրանոցը՝ իր դասական ոճավորմամբ, ժամանակակից ու նրբաճաշակ ձևավորմամբ, ազգային հյուրընկալության ավանդույթներով, ընտանեկան ջերմ աուրայով և մատուցվող ծառայությունների բազմազանությամբ:
         Միանգամայն օրինաչափորեն, ՀՀ Էկոնոմիկայի, Մշակույթի, Տարածքային կառավարման նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ԼՂՀ կառավարության, «Զվարթնոց» օդանավակայանի և հանրապետության ազգային բրենդը ներկայացնող առաջատար ընկերությունների աջակցությամբ «MEDIA ONIX» ընկերության կողմից կազմակերպված «ARM TOURISM AWARDS 2013» մրցանակաբաշխության շրջանակներում «ՆԱՆԵ» հյուրանոցը հաղթող ճանաչվեց:


         Այսօր էլ հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը շարունակում է աշխատել մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ՝ անմոռանալի ու տպավորիչ դարձնելով իր հյուրերի հանգիստն ու ժամանցը:


          Հանգստի ու ժամացի կազմակերպման լիարժեք պայմանները վերափոխվում և նորացվում են ժամանակին համահունչ, սակայն «ՆԱՆԷ» հյուրանոցը մշտապես հավատարիմ է մնում իր սպասարկման դասական ոճին ու բովանդակությանը:




          Այստեղ առաջարկվում են արդիական կահավորմամբ կոնֆերանս դահլիճ, տարբեր հանդիսությունների համար նախատեսված սրահներ և հարմարավետ ու բարձրաճաշակ ստանդարտ և լյուքս կարգի համարներ:

          Հայկական վիպերգության ամենաշատակեր ու պահանջկոտ հերոսի՝ Շարայի անունն է կրում հյուրանոցում գործող ռեստորանը, որը իրավմամբ կգոհացնի ամենախստապահանջ գուրմաններին:

www.nanehotel.am

ՎԻՐՏՈՒԱԼ ՏՈՒՐ