Առողջարանային քաղաք Ջերմուկ գտնվող «ՆԱՐԵԿ» հանգստյան տունը, դասական առումով, սոսկ առողջարան չէ, քանի որ հանգստացողներն իրենք են ընտրում հանգստի անցկացման իրենց տարբերակը։ Լիակատար բուժման և վերականգնողական պրոցեդուրաների համար ընտրվում են բազային բազմապրոֆիլ, գերժամանակակից սարքավորումներով զինված և բարձակարգ որակավորմամբ բուժանձնակազմով առողջարաններ։ առողջարանային և տուրիստական կենտրոնը։

Ջերմուկն ունի արտասովոր հմայիչ բնություն, իր մեղմ ձմեռներով ու զովաշունչ ամառներով, այն յուրօրինակ է ոչ միայն տարվա բոլոր եղանակներին, այստեղ բնաշխարհը փոփոխվում է օրվա տարբեր ժամերին:

Այս հարափոփոխ գեղեցկությունն ու արդյունավետ հանգիստն է պատճառը, որ մեկ անգամ այցելելով Ջերմուկ, այն դառնում է անփոխարինելի ու մշտապես պահանջված:

Հյուրերի նկատմամբ նվիրված պատրաստակամությամբ, անհատական մոտեցմամբ ու սրտաբաց վերաբերմուքով է առանձնանում «ՆԱՐԵԿ» հանգստյան տան բազմափորձ աշխատակազմը։

«ՆԱՐԵԿ» հանգստյան տունը ժամանցի ու հանգստի կազմակերպման ամենաբազմազան առաջարկներ ունի։

Նրբաոճ, հանգստավետ կահավորմամբ, ժամանակակից կապի և հեռահորդակցության միջոցներով, հիգիենայի ու կենցաղի պարագաներով համարներ, առանձնացված քոթեջներ ու բարձրակարգ առանձնատուն։