«Նացիոնալ» հյուրանոցն իր հյուրընկալ դռներն է բացում Ձեր առջև: Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտում` քաղաքի գլխավոր տեսարժան վայր համարվող Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:

     Հյուրանոցն առաջարկում է Ձեզ շքեղ և հարմարավետ հյուրասենյակներ և առամձնասենյակներ, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ:

      «Նացիոնալ» հյուրանոցն արտացոլում է իր մեջ հանգստի և բիզնեսի համարլիակատար հնարավորություններ, ինչպես նաև հարմարավետ ապրելու պայմաններ Երեվանի կենտրոնում:
      Եթե ցանկանում եք բարելավել Ձեր ընդհանուր ֆիզիկական վիճակը, ամրացնել մկանները կամ պարզապես հանգստանալ, անպայման այցելեք ֆիտնես-կենտրոն կամ SPA:

      Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և կհամապատասխանի Ձեր պահանջմունքներին: Այցելելով SPA-կենտրոն և մարզասրահ` Դուք կզգաք էներգիայի նոր լիցք և մարմնի ներդաշնակություն:

www.hotelnationalarmenia.am

     «Նացիոնալ» հյուրանոցն առաջարկում է Ձեզ 75 նորաոճ հյուրասենյակներ, ներառյալ 7 Լյուքս կարգի սենյակներ, և վերջերս գործարկած շքեղագույն Նախագահական Սուիթը:

      Բոլոր հյուրասենյակներն ունեն բաց տեսարան դեպի քաղաքի բանուկ փողոցները: Նրբաճաշակ իտալական կահույք, գերհարմարավետ մահճակալներ. այս ամենը ստեղծում են շքեղության և լիարժեք հարմարավետության անկրկնելի մթնոլորտ:
      Մեր ռեստորանում Ձեզ սպասում է ջերմ ընդունելություն և ուշադիր սպասարկում: Մեր շեֆ-խոհարարը ընտրել է ամենաթարմ մթերքը, բանջարեղենն ու մրգերը, որոնք իրենց մեջ կլանել են հայկական ջերմագին արևի էներգիան, իր նրբահամ ուտեստների պատրաստման համար: Այստեղ Դուք հնարավորություն ունեք վայելելու եվրոպական և տեղական խոհանոցի հարուստ տեսականին:

     Ձեզ հետաքրքրում են արդյո՞ք որոշակի սննդկարգային սահմանափակումները: Գուցե տարբեր առիթներով միջոցառումնե՞րը :

      Խնդրում ենք տեղյակ պահել մեզ ամրագրման դեպքում, և մեր թիմը շատ ուրախ կլինի ապահովել Ձեր ցանկությունները: Համեցեք մեզ մոտ հանգստանալու, ուր նույնիսկ ճաշը վերածվում է թանկագին հիշողությունների: «Նացիոնալ» հյուրանոցի միջոցառումների դահլիճները իդեալական վայր են համարվում գործնական հանդիպումներ և կորպորատիվ իրադարձություններ իրականացնելու համար:
      Դահլիճն ապահովված է ժամանակակից սարքավորուներով և լիովին համապատասխանում է քաղաքի կենտրոնում բարձրակարգ ցանկացած միջոցառման անցկացման համար: «Նացիոնալ» հյուրանոցը տրամադրում է Ձեզ 3 կոնֆերանսների դահլիճներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 40 հյուր:

      Դահլիճը կահավորված է ժամանակակից սարքավորումներով` 60 դյույմ LCD (Touch Screen) հեռուստացույց, համակարգիչների միացման սարքեր, պրոֆեսիոնալ աուդիոտեխնիկա -Wi-Fi ինտերնետ, արբանյակային հեռուստատեսություն