Հայաստանի ամենաջրառատ գետի` Դեբեդի հովտում է գտնվում Օձուն գյուղը, որի այցեքարտն է «ՕԶՈՒՆ» հյուրանոցը
      Ավանդապատուների, լեգենդների, հինավուրց քարայրների ու կիրճերի, անդնդախոր ձորերի, բազմադարյա վանք ու մատուռների բնօրրան Լոռու մարզի գեղատեսիլ այս գյուղը հայտնի է նաև իր կազդուրող բնաշխարհով , հյուրընկալ ու սրտաբաց մարդկանցով:
     «ՕԶՈՒՆ» հյուրանոցը իր ստեղծման առաջին իսկ օրից, առանձնակի պահանջարկ է վայելում բազմաբնույթ նախասիրություններ ունեցող այցելուների կողմից: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները պասիվ և ակտիվ հանգիստը գնահատողների, մշակութային, կրոնական, էկո և տուրիզմի այլ տեսակներով հետաքրքրվողների համար:
     Հյուրանոցը իր ներսում էլ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող հանգստի բոլոր պայմանները`մերսման սենյակներ, բացօթյա լողավազան, բիլլիարդ, թենիս, խաղահրապարակ` նախատեսված մեծահասակների և փոքրերի համար, և այլ հարմարություններ իսկական հանգիստը վայելելու համար:
      «ՕԶՈՒՆ» հյուրանոցը նաև առողջարանային հանգիստը նախընտրողների համար է:

     Բարձր լեռնային կլիման / գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1125մ բարձրության վրա/, կանաչապատ դաշտ ու լեռներրն ու բուժիչ ակնաղբյուրները անգերզանցելի են առողջության պահպանման և արդյունավետ հանգստի համար:
     Հյուրանոցում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, լոռեցուն բնորոշ պարզությամբ, անմիջականությամբ ու նվիրվածությամբ: Նրանք տարիներ շարունակ դիմավորում , ճանապարհում են աշխարհի շատ երկրներից այստեղ հյուրընկալվող զբոսաշրջիկների, տեղաբնակների, որոնց համար արդեն «ՕԶՈՒՆ» հյուրանոցը դարձել է Հայաստանի անփոխարինելի հանգստավայրերից մեկը:

www.odzunpansionat.am