Իջևանել «ՕԹԵՎԱՆ» հյուրանոցում և ճաշակել տեղի հյուրասիրությունը, նշանակում է հաղորդակից դառնալ հայկական հյուրընկալության դարավոր ավանդույթերին։

      Դարեր շարունակ երկար ճանապարհ անցնող մարդկանց, երկրից երկիր տեղափոխվող ճանապարհորդների համար կառուցվել են հանգստավայրեր՝ քարվանսարաներ, որոնք ոչ միայն ապահովել են գիշերակացի խնդիրը, այլ նաև տարբեր երկրներից, տարբեր նպատակներով այդտեղ հանգրվանած մարդկանց համար դարձել են նորոնոր շփումների, ծանոթությունների և հաղորդակցման անփոխարինելի միջոց։ Գուցեև դրանք էլ դարձել են ժամանակակից հյուրանոցների նախատիպերը։

«Օթևան» հյուրանոցը նախկինում կրել է «Քարվանսարա» խորհրդանշական անվանումը, այսօր էլ այն հավատարիմ իր անվանը, միջպետական ճանապարհով եկող - գնացող մարդկանց համար պահանջված հանգրվան ու հանգստավայր է։
Իր շահեկան դիրքի՝ Երևան- Իջևան միջպետական ավտոմայրուղու հարևանության շնորհիվ, հյուրանոցը հաղորդակից է դառնում քաղաքային կյանքի աշխույժ կենսառիթմին և ժամանակակից ենթակառուցվածքներին։ Իսկ հյուրանոցը շրջապատող կանաչազարդ սարահարթերը, եղևնիների ու սոսիների անտառները, ծաղկանկար մարգագետինները իսկական առողջարանային հանգիստ են ապահովում և հիանալի միջավայր ապահովում և պասիվ, և ակտիվ հանգստի համար։

Հյուրանոցի նրբաճաշակ կահավորմամբ սենյակները ապահովված են կենցաղավարության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, կապի ու հեռահորդակցության միջոցներով։ Հանգստի սրահները ժամանցի կազմակերպման համար հարմարավետ են, լուսավոր ու տրամադրող։ Սենյակներից բացվող բնության աննման տեսարանները լրացնում են
հանգստի վայելքը։

      Տավուշի բնաշխարհը ոչ միայն չքնաղ բնապատկերների հարափոփոխ պատկերաշար է, այլ նաև արևահամ բերք ու բարիքի, դեղաբույսերի անսպառ շտեմարան։ «Օթևան» հյուրանոցում գործող ռեստորանի բազմափորձ խոհարաները դրանցով պատրաստում են անզուգական, էկոլոգիապես մաքուր ու իրենց բաղադրիչներով անկրկնելի կերակրատեսակներ։

Հեռ: (+374 91) 99 90 42, (+374 77) 99 90 40

www.hotelotevan.am