Տարիներ շարունակ, Նորքի գեղատեսիլ բարձունքը, ուր չի հասնում քաղաքի աղտոտված օդը, ամենապահանջված տարածքն է եղել հիվանդանոցների, առողջարանների, մանկական հանգստավայրերի կառուցման համար: Այսպիսով՝ «Պանորամա Ռեսորթը» տեղակայված է քաղաքի էլիտար հատվածում:

     «Պանորամա Ռեսորթ» համալիրում հանգրվանելը շահեկան է մի քանի առումներով՝ այստեղ ստեղծված են բազմաբովանդակ հանգիստ անցկացնելու բոլոր նախապայմանները, իսկ այդ ամենն ապահովում է պրոֆեսիոնալ, բարձր որակավորում ունեցող աշխատակազմը:
     Այստեղ հյուրերի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում, իրականացվում է գնային ճկուն քաղաքականություն:

     Առաջարկվում են հարմարավետ, նրբաճաշակ կահավորմամբ ութ տասնյակից ավել սենյակներ /2,3,4, հոգանոց համարներով/


     

www.panoramaressort.am


     Ժամանակակից վարժասարքերով համալրված մարզասրահներ, կոնֆերանս դահլիճ: Հանգստի ու ժամանցի լիարժեք պայմաններ են ապահովում բազմաֆունկցիոնալ սրահները, բարն ու ռեստորանը, ուր կարելի է ճաշակել բարձրակարգ խմիչքներ և ուտեստներ: Բացի այդ, այստեղ հյուրընկալվող տուրիստների համար չեն առաջանում ավելորդ անհարմարություններ՝ նրանք ապրում են մայրաքաղաքում, նրանց հասանելի են քաղաքի բոլոր ենթակառուցվածքները:
     Առանձնակի տպավորիչ է ընդարձակ տարածքով լողավազանը, ուր լիաթոք կարելի է վայելել մեր անկրկնելի ջուրն ու արևը, և այստեղից, և հյուրանոցի համարներից կարելի է մշտապես զգալ քաղաքի կենդանի շունչն ու հիանալ հինավուրց ու նորօրյա Երևանի համայնապատկերով: