Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում, որպես հին ու նորօրյա քաղաքակրթությունների վավերագիր ու մանրակերտ գտնվում է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցը: Այն Արցախ աշխարհի լավագույն ավանդույթների կրողն ու պահպանողն է:

     Այստեղ ամեն անկյունում դուք կհաղորդակցվեք անցյալի հետ, քաղաքի պատմության էջերը կարդալով ճարտարապետական գծագրումների ու թանգարանային ցուցանմուշների, կահավորանքի ընդգծված ավադականության ու ձևավորման խիստ ոճավորման մեջ:
     19-րդ դարից գործող, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ստացած այս կառույցը 2011թ լիովին վերանորոգվել և ստացել է նոր շունչ ու բովանդակություն, դառնալով ժամանակի պահանջներին համապատասխան հյուրանոց բուդիկ՝ իր արդիական զինվածությամբ հագեցած տնտեսությունով:
     Ընդարձակ սրահները գեղազարդված են արվեստի հիանալի ստեղծագործություններով՝ նկարներ, քանդակներ, ազգային գորգարվեստի բացառիկ նմուշներ և այլն:

     Բազմաթիվ ներկայացուցչական և բազմամարդ համաժողովներ են կազմակերպվում ժամանակակից պահանջներին համապատասխանող դահլիճում:
     Ասում են, ամեն օջախ իր տանտիրոջ նկարագիրն է կրում: Այս հյուրանոցն, իսկապես արցախցու բնութագիրն ունի՝ բարեկիրթ ու մաքրակենցաղ, սրտաբաց ու հյուրընկալ, ավանդապաշտ ու առաջադեմ:
     Ընդարձակ սրահները գեղազարդված են արվեստի հիանալի ստեղծագործություններով՝ նկարներ, քանդակներ, ազգային գորգարվեստի բացառիկ նմուշներ և այլն: Բազմաթիվ ներկայացուցչական և բազմամարդ համաժողովներ են կազմակերպվում ժամանակակից պահանջներին համապատասխանող դահլիճում:

     Հյուրանոցում գործում են ռեստորանը՝ մշտապես թարմացվող ազգային և եվրոպական խոհանոցի բազմազան կերակրատեսակներով, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների սրահը,բիզնես կենտրոնը, գրադարանը…