«ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ»
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ


     Երևանից ընդամենը 47 կմ. հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների մոգական, սաղարթախիտ, գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է հանդիսանում Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը տարվա բոլոր եղանակներին վայելելու համար:

          «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ Ձեր և Ձեր ընտանիքի համար:

          Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները (Standard, Deluxe, Two Bedroom Suite) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն:

           Ձեր տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահը, կոնֆերանս դահլիճը, սեմինարների սենյակները (մեծ և փոքր), ռեստորանը, բիլյարդի սրահը, բարը և դիսկո ակումբը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակները:

www.parkresort.am




«Պարկ Ռեզորթ Աղվերան» – Հաճելի հանգիստ տարվա բոլոր եղանակներին:
          «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի հյուրընկալ և բարեհամբույր անձնակազմը կդարձնի Ձեր հանգիստը անմոռանալի տարվա ցանկացած եղանակի:
    Առաջարկում ենք ծանոթանալ լրացուցիչ ծառայությունների լայն շրջանակին` կորպորատիվ հանգստի, բանկետների, ընտանեկան հանդիսությունների, խորհրդաժողովների, սեմինարների, շնորհանդեսների կազմակերպում, հատուկ մշակված ծրագրեր զբոսաշրջիկների համար, wi-fi անվճար ինտերնետ, էքսկուրսիոն ծառայություններ, դիսկոտեկ-բար-կարաոկե, գրադարան և թարմ ամսագրեր, սեղանի և մեծ թենիս, ֆուտբոլի և վոլեյբոլի հրապարակ, գիբոնա, բոչչէ, շայբորդ, սլեյկլայն, սահադաշտ, թյուբինգ, սաունա, բիլիարդ, լվացքատուն, մեքենաների կայանատեղի և շուրջօրյա անվտանգության ծառայություն: