ՊԱՐՈՆԱՑ ՀԱՑԱՏՈՒՆ «ՆԱՎԱՍԱՐԴ»


     Երևանից ձգվող ավտոմայրուղին հաշված րոպեների ընթացքում քեզ կհասցնի Գառնի: Մի բնակավայր, որը հայտնի է իր անկրկնելի բնությամբ, կազդուրիչ օդ ու ջրով, անտառային լանդշաֆտով:

           Ամենուր ծառ ու ծաղկունք է, Իսկ ձմռանը բնոււթյունն ավելի գրավիչ ու խորհրդավոր է դառնում այս վայրի ձոր ու քարափներով Սակայն Գառնին մարդկանց առաջին հերթին ձգում է պատմամշակութային կառույցներով՝ Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք, ձեռակերտ ու անձեռակերտ կոթողների պատկերաշար …

           Այս պատմամշակութային գոհարների հարևանությոնն, անշուշտ, շահեկան է այն առումով որ հրապուրում է բազմահազար զբոսաշրջիկների տարվա բոլոր եղանակներին , բայց նաև անչափ պարտավորեցնող է, քանի որ հյուրասիրությունն էլ պետք է համարժեք լինի տեղանքի խորհրդին:

           Այս սկզբունքով էլ Գառնու տաճարի մոտ արդեն երկար տարիներ գործում է «ՆԱՎԱՍԱՐԴ» հացատունը: Զրուցիր Գառնի այցելած ցանկացած զբոսաշրջիկի հետ՝ հայ մարդուց ավելի լավ կներկայացնի Գառնին էլ, գառնեցուն էլ: «Ես Հայաստան աշխարհին սիրահարվեցի այս գողտրիկ անկյունով: Սիրեցի նաև հայ ժողովրդին իր բացատրության ու անկեղծ հյուրասիրության համար»:

           Հայտնի ֆոտոլրագրող և ճանապարհորդ Տատյա Վոլկովնա Սենկիչնան անցյալ ամռանն էր այցելել Գառնի և Ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի մասին շատ ջերմ գրառումներ է արել:

           Եվ ջերմության մի համեստ բաժին էլ նվիրել էր «ՆԱՎԱՍԱՐԴ» հացատանը, այնտեղ աշխատող մարդկանց՝ իրենց վերաբերմունքի, մարդկանց հետ հաղորրդակցվելու մշակույթի և այլնի մասին… Նա միակը չէ, տպավորությունների և կարծիքների, հյուրերի հետ արված լուսանկարների մի ստվարածավալ գիրք է պահպանվում այստեղ:
   Հարմարավետ ու արժանապատիվ պայմաններով է «ՆԱՎԱՍԱՐԴ» հայկական օջախը դիմավորում այցելուներին՝ իսկապես ՊԱՐՈՆԱՑ ՀԱՑԱՏՈՒՆ: -Միայն համով խորտիկներով հյուրասիրելը չէ խնդիրը,- ասում է «ՆԱՎԱՍԱՐԴ» հացատան տնօրեն Մամիկոն Լևոնյանը,- ջերմ մի ժպիտն էլ մի աշխարհ արժի:

       Մեր յուրաքանչյուր աշխատողի խնդիրն է այցելուի մոտ հաճելի տպավորություն թողնել, անել այյնպես, որ երկրորդ անգամ Գառնի այցելելիս չմոռանա մեր հացատան հասցեն՝ ԳԱՌՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ 4:
       Հացատան կերակրացանկը շատ է բազմազան: Հայկական խոհանոցն այստեղ արտահայտված է իր բոլոր դրսևորումնրով: Չես թվարկի բոլորը, բայց չես էլ կարող չառանձնացնել ավանդական խորովածն ու խաշլաման, հարիսան ու խաշը, էլ չենք ասում ամենատարբեր համեմունքներով պատրաստված ապուրների մասին: Հաճելին ու գրավիչն այն է, որ այցելուներին մատուցվում են տնամերձից հավաքած թարմ միրգն ու բանջարեղենը, մուրաբաներն ու հյութերը:

       Հյուրերի համար մի ամբողջ արարողակարգ է ազգային ավանդական թոնրի մեջ լավաշ հացի թխման բոլոր փուլերը, այստեղ նրանց տրվում են նաև վարպետության դասեր: «Նավասարդ» հացատան կոլեկտիվը Գառնու հեթանոսական տաճարի շուրջ կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների ակտիվ մասնակիցն է: